News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Համենեին արաբական աշխարհում  տեղի ունեցած իրադարձությունները «իսլամական  արթնացում է» որակել։

«Հյուսիսային Աֆրիկայում, այդ թվում՝ Եգիպտոսում եւ Թունիսում ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները Իրանի ժողովրդի համար հատուկ նշանակություն ունեն»,- ասել է նա իրանական հեռուստատեսության եթերում։

Այաթոլլան Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին «սիոնիստական վարչակարգի լաքեյ» է անվանել՝ նշելով նաեւ, որ Թունիսի պաշտոնանկ արված նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալին կախում ուներ ԱՄՆ-ից եւ ԿՀՎ-ից։

Նշենք, որ փետրվարի 4-ին Եգիպտոսում կկայանա երկիրը 30 տարի անընդմեջ ղեկավարող 82-ամյա նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկության  եւ բարեփոխումների իրականացման պահանջներով հերթական ցույցը։

Եգիպտոսի ընդդիմությունն իր կողմակիցներին կոչ է անում փետրվարի 4-ը դարձնել «Մուբարաքի վերջին օրը», իսկ Եգիպտոսի վարչապետ Ահմեդ Շաֆիկը հրահանգել է չխանգարել խաղաղ երթերին։ Ակցիաների կազմակերպիչները մտադիր են Եգիպտոսի մայրաքաղաքում հավաքել ոչ պակաս, քան մեկ մլն ցուցարարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Ամենաշատ