Միացյալ Նահանգների Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է դադարեցնել Մերձավոր Արեւելքում պաղեստինցի փախստականների համար ՄԱԿ-ի օգնության եւ աշխատանքի կազմակերպման գործակալության ֆինանսավորումը: Այս մասին ասվում է ուրբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հիզեր Նաուերթի հայտարարությունում:
«Վարչակազմը ուշադրությամբ քննարկել է հարցը եւ եզրակացրել, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ վճարումներ չի կատարի գործակալության համար: Հունվարին 60 միլիոն դոլարի օգնություն տրամադրելիս մենք հստակ հասկացրեցինք, որ ԱՄՆ-ն այլեւս չի պատրաստվում կրել ՄԱԿ-ի գործակալության ծախսերի չափազանց անհամաչափ բեռը, որը երկար տարիներ մենք էինք կրում», - ասվում է փաստաթղթում: