News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պայթուցիկ սարքը, որը գործարկվել էր Դոնեցկի «Սեպար» սրճարանում, ինչի հետեւանքով զոհվել էր ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, նախնական տեղեկություններով՝ տեղադրված է եղել հաստատության ջահի կամ տորշերի մեջ: Այս մասին հայտնել է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով չներկայացած աղբյուրներին: 

Ինչպես նշել են պարբերականի զրուցակիցները, այն գործարկելու համար բավական էր զանգահարել հեռախոսով: Ինչպես պարզաբանել են ուժային կառույցներում պարբերականի աղբյուրները, ռումբն այս կերպ տեղադրելը գործնականում անհնար էր առանց «յուրայինների» օգնության: Սրճարանը, ինչպես նշում է «Կոմերսանտը», պատկանում էր ԴԺՀ ղեկավարի թիկնազորի պետին, որտեղ հաճախ էին լինում բարձրաստիճան հյուրեր, հետեւաբար «Սեպարը» մեծ ուշադրությամ էր պահպանվում:

Սրա հետ կապված, պարբերականի աղբյուրների տեղեկություններով, Դոնեցկի ուժայինները հանցագործության մասնակիցներին որոնում են Զախարչենկոյի մերձավոր շրջապատում: Ընդ որում՝ մարդը, ով գործարկել է պայթուցիկ սարքը, պարբերականի զրուցակիցների ենթադրությամբ, պայթյունի պահին եղել է սրճարանի մոտ եւ տեսել է, երբ Զախարչենկոն տեղ է հասել: Զանգը, որը գործարկել է պայթուցիկ սարքը, Դոնեցկի իրավապահ մարմինների աշխատակիցների վարկածով, նա կատարել է ԴԺՀ ղեկավարի հաստատություն մտնելուն պես:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ