News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանն առանց միջազգային մանդատի ոչ մի դեպքում չպետք է ներգրավվի Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ մեկնաբանելով հայկական ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներն այն մասին, որ հայ-ռուսական համատեղ «մարդասիրական նախագիծը» Ռուսաստանի դրոշի ներքո հայ զինվորների ներգրավում է ենթադրում Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին: Խոսքը ռազմական փորձագետների եւ բժիշկների մասին է:

Մեհրաբյանի խոսքով՝ ոչ մի պատրվակով Հայաստանը չպետք է ներգրավվի Սիրիայում ընթացող ռազմական գործողություններում, նույնիսկ եթե խոսքը տեղի հայ բնակչության մասին է: Այս հարցը անհրաժեշտ է լուծել հայրենադարձության կազմակերպման միջոցով»,- ասաց Մեհրաբյանը: Ըստ նրա՝ եթե Երեւանը գնա նման քայլի, դա կվարկաբեկի Հայաստանին միջազգային հանրության աչքերում եւ բացասաբար կազդի Արեւմուտքի հետ հարաբերությունների վրա:

Պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանի իշխանությունները ցավակցություն չեն հայտնել ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնի մահվան կապակցությամբ՝ հաշվի առնելով մի շարք հարցերում նրա հայամետ դիրքորոշումը՝ Մեհրաբյանը նշեց, որ նա կարող է խոսել միայն ենթադրությունների մակարդակում: «Հաշվի առնելով Ռուսաստանում բարձրացած ոռնոցը՝ հայկական կողմը, ամենայն հավանականությամբ, չի ցանկացել զայրացնել «ռազմավարական» գործընկերոջը», - ասաց նա:

Ըստ Մեհրաբյանի` Ռուսաստանը սադրիչ խաղ է վարում «իր սիրելի Ռոբերտ Քոչարյանի» (Հայաստանի երկրորդ նախագահ) եւ «իր սիրելի Իլհամ Ալիեւի» (Ադրբեջանի նախագահ՝ խմբ.) «Այո, հիմա մենք խոցելի վիճակում ենք գտնվում, եւ Մոսկվան ամեն կերպ փորձում է ընդգծել դա»,- կարծում է Մեհրաբյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ