News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իմ առաջնահերթություններից մեկը կլինի Կենտրոնական բանկում այնպիսի որոշումների ընդունումը, որոնք փաստերի վրա են հիմնված: Այս մասին սեպտեմբերի 10-ին ԱԺ-ում Հայաստանի Կենտրոնական բանկի վարչության անդամի ընտրության մասին հարցի քննարկման ժամանակ ասաց պաշտոնի թեկնածու Մարտին Գալստյանը:

Նա նշեց, որ այս պաշտոնում իրեն հաստատելու դեպքում կարող է պատգամավորներին հավաստիացնել, որ իր ջանքերն ուղղված կլինեն Հայաստանի տնտեսության ամրապնդմանը, մրցունակության բարձրացմանը: «Վերջին տարիների մեր հետազոտությունները ցույց են տվել, որ վարկերի եւ ավանդների տոկոսադրույքները զգալիորեն ցածր են: Հատկապես վարկերի»,- պարզաբանեց Գալստյանը:

Նա հավելեց, որ բանկերը որոշակի ֆինանսական շահեր են հետապնդում: Ինչպես նշեց թեկնածուն, այս պատճառով ստեղծված իրավիճակում Հայաստանում տոկոսադրույքները շարունակում են նվազել: Սակայն սա, իր հերթին, կարող է հանգեցնել բանկերի եկամուտների նվազման, ինչը որոշակի վտանգներ է պարունակում լրացուցիչ բիզնես ներդրումները մեծացնելու տեսանկյունից: Մարտին Գալստյանը շեշտեց, որ այս գործընթացին չափազանց բացասաբար է վերաբերվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ