News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այս ընտրություններում խնդիրն ամենեւին էլ այն չէ՝ Հայկ Մարությանը ընտրվելո՞ւ է Երեւանի քաղաքապետ, թե՞ ոչ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին նախընտրական քարոզարշավի շրջանակում Էրեբունի թանգարանին հարակից հրապարակում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նախ շնորհավորեց ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ. «Հուսով եմ՝ լավ տարամադրությամբ եք: Դուխներդ տեղն ա՞ կարեւորը, դուխներդ։ Էդ ամենկարեւորն ա»։

Իսկ այս ընտրությունները, ըստ վարչապետի, չափազանց կարեւոր են, որովհետեւ դրանք առաջին ընտրություններն են Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո: Եվ այս ընտրություններն այդպիսով ստանում են բացառիկ կարեւոր քաղաքական նշանակություն, որովհետեւ, Փաշինյանի համոզմամբ, ժողովուրդը, ՀՀ քաղաքացին պետք է ընտրատեղամասերում վերահաստատի այն հաղթանակը, որ տարել է Հանրապետության հրապարակում:

«Եվ ուրեմն՝ այս ընտրություններում խնդիրն ամենեւին էլ այն չէ՝ Հայկ Մարությանն ընտրվելո՞ւ է Երեւանի քաղաքապետ, թե՞ ոչ: Խնդիրը այն է՝ ժողովուրդը հրապարակում տարած իր հաղթականը վերահաստատելո՞ւ է ընտրական տեղամասում, թե՞ ոչ»,- ընդգծեց վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը, ամեն դեպքում, կոչ արեց քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին. «Ես ուզում եմ ասել աներկբա. բոլոր նրանք, ովքեր ուզում են Հայաստանում վերահաստատել ժողովրդի իշխանությունը, բոլոր նրանք, ովքեր ուզում են Հայաստանում վերահաստատել ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակը, նրանք ընտրատեղամասերում պետք է քվեարկեն բացառապես «Իմ քայլը» դաշինքի օգտին, Հայկ Մարությանի օգտին, 7-րդ համարի օգտին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ