![](img/news/04/70/34/default.jpg)
Չի բացառվում, որ ջերմաստիճանի նվազմանը զուգահեռ՝ Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների դեպքերն ավելանան՝ չնայած, որ ներկայումս հիվանդացության ցուցանիշը բավական ցածր է։ Փետրվարի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Առողջապահության նախարարության հակահամաճարակային տեսչության ղեկավար Արտավազդ Վանյանը։
Նրա խոսքով, Հայաստանի հիվանդանոցներ տեղափոխվել է սուր շնչառական հիվանդություններով վարակված 150 մարդ։ «Հիվանդությունների տարածման հարցում մեծ մասամբ մեղավոր է բնակչությունը։ Եթե հիվանդության առաջին ախտանիշների ի հայտ գալուն պես մարդիկ դիմեն բժշկի եւ ինքնաբուժությամբ չզբաղվեն, ապա վարակը չի տարածվի»։ Նա ավելացրեց, որ Հայաստանում մարդիկ ներկայումս վարակվում են А տիպի վիրուսով։
Ինչ վերաբերում է անցագրային կետերում H1N1-ի կանխարգելման նպատակներով տարվող աշխատանքներին, ապա 20111 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ վերահսկողությունը վերացել է՝ կապված համաճարակի փուլի ավարտի հետ։
Նշենք, որ A եւ B տիպի վիրուսները բերում են շնչառական ուղիների հիվանդությունների, որոնք տարածվում են գրեթե ամեն ձմեռ։ C խմբի վիրուսը սկզբունքորոն տարբերվում է A եւ B տիպի վիրուսներից։ Այս խմբի վիրուսները շատ թեթեւ եւ առանց ախտանիշների են ընթանում։