News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի Նանգարհար նահանգում ցուցարարների բազմության մեջ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 50 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է TOLOnews հեռուստաալիքը Twitter-ում՝ վկայակոչելով նահանգային խորհրդի ղեկավարի տեղակալին:

Ընդ որում՝ Հանրային առողջապահության վարչությունից հայտարարել են, որ պայթյունի հետեւանքով զոհվել է գրեթե 30 մարդ:

Ավելի վաղ 1 TV-ն հայտնել էր 25 զոհի եւ 65 տուժածի մասին:

Նահանգապետի ներկայացուցիչը հայտարարել է, որ երեքշաբթի մահապարտ-ահաբեկիչը ինքնապայթեցում է կատարել Նանգահար նահանգի Մոհմանդ Դարա շրջանում հավաքված ցուցարարների բազմության մեջ: Ըստ նրա տեղեկությունների՝ ցուցարարները պահանջում էին հեռացնել Աչիչ շրջանի ոստիկանական ուժերի հրամանատարին:

Երեքշաբթի ավելի վաղ հաղորդվել էր պայթյունների շարքի մասին, որոնք որոտացել էին Նանգարհար նահանգի երեք ուսումնական հաստատությունների մոտ: Ինչպես տեղեկացրել էր Agence France-Presse-ը, նահանգի վարչական կենտրոն Ջելալաբադ քաղաքում դպրոցի մոտ իրագործված ահաբեկչության հետեւանքով զոհվել էր մեկ տղա, եւս 4 մարդ տուժել էր:

Աֆղանստանի տարածքում գործող ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռեւս չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ