News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 23-ին հեղափոխության շնորհիվ ունենալու ենք ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։

«Մենք ապրում ենք պատմական շրջան, որովհետեւ արդեն 2 տասնյակ տարի չենք ունեցել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ: Իսկ այդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, շնորհիվ հեղափոխության, որ դուք արեցիք, ունենալու ենք ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ»,- հայտարարեց նա։

Հայկ Մարությանի խոսքով՝ որպես ժողովրդի կատարած հեղափոխության գաղափարական շարունակություն՝ ստեղծվել է «Իմ քայլը» դաշինքը, որը ներկայացնում է իր ավագանու անդամներին. «Որոշ մարդիկ մտածում են, որ կարող են ժողովրդի ձեռքից խլել այս հաղթանակը, ես իրենց ասում եմ՝ չեք կարող, չի լինի»։

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն ներկայացրեց նախընտրական ծրագրի 50 կետերը: 

Հիմնական 9 դրույթները Մարությանը ներկայացրեց քայլերի տեսքով. «Քայլ առաջին՝ ուղիղ ժողովրդավարություն հանրաքվեների միջոցով: Քայլ 2-րդ՝ տրանսպորտ. սա ինձ համար մեր պատվի հարցն է, պետք է ձերբազատվենք «Գազել» կոչվածներից: Արդիականացնում ենք ամբողջ ցանցը, միասնական տոմս, ճկուն զեղչային համակարգ, գծերը վերանալու են, ավելացնելու ենք մետրոյի մեկ կանգառ Թումոյի մոտ: Քայլ 3-րդ՝ աղբահանություն. մենաշնորհ ունենք՝ 1 օպերատոր, պետք է մտցնենք 2-րդ, 3-րդ օպերատոր: Քայլ 4-րդ՝ համատիրություններ, վերելակներ: Քայլ 5-րդ՝ մանկապարտեզներ. սնունդը պետք է կարգավորվի: Քայլ 6-րդ՝ պոլիկլինիկաներ: Քայլ 7-րդ՝ դպրոցներ: Քայլ 8-րդ՝ բնապահպանություն, կանաչապատում: Քայլ 9-րդ՝ տուրիզմ»։

Հայկ Մարությանը վստահեցրեց, որ «Իմ քայլը» դաշինքն ունի այս ամենն իրականացնելու քաղաքական կամք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ