News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ի գիտություն պարոն Ալեն Սիմոնյանի՝ ԵԽԽՎ-ում ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը եւ դրա բովանդակությունը քննարկվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ հաստատվել էր ձայնագրության իսկությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է  ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ ի պատասխան ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Արփինե Հովհաննիսյանը, չսպասելով, որ հաստատվի՝ ձայնագրությունն իրական է, թե ոչ, արդեն ԵԽԽՎ-ում ասել է, որ նման բան կա։

Աժ փոխնախագահը նաեւ նշել է.

«Փարիզի ժամանակով հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել ժամը 10-ից 18-ը. (Երեւանի ժամանակով 12։00-20.00)։ ԵԽԽՎ եւ նրա մարմինների գործունեության անգամ մակերեսային իմացությունը ՀՀ ԱԺ պատգամավորին պետք է հուշեր, որ Հայաստանը գտնվում է մոնիթորինգի ենթակա երկրների շարքում, ուստի հենց մոնիթորինգի հանձնաժողովի պարտականությունն է ուսումնասիրել Հայաստանում կատարվող իրադարձությունները։ Հանձնաժողովը իր պարտականությունների շրջանակում մշտական ռեժիմով ուսումնասիրում եւ ստանում է մոնիթորինգի ենթակա երկրների, այս դեպքում՝ Հայաստանի վերաբերյալ տեղեկատվություն եւ իր զեկույցների մեջ արտահայտում է զեկուցողների եւ ԵԽԽՎ տեսակետը։

Ընդհանուր պրակտիկան այն է, որ բոլոր ժամանակներում նշված զեկույցները պատրաստելիս միշտ էլ լսելի էին եղել երկրում տիրող իրադարձությունների վերաբերյալ թե՛ քաղաքական իշխանության, եւ թե՛ ընդդիմության ներկայացուցիչների տեսակետը։ Ինչ վերաբերում է հարցի՝ արտահերթ քննարկմանը առաջիկա հանձնաժողովի նիստում, ապա դա կատարվում է այն պատճառով, որ Հայաստանում կատարվող իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում ԵԽԽՎ-ում եւ նրա կառույցներում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ