News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Facebook-ն ավելի լավ է պատրաստված ընտրությունների վրա ազդելու մանիպուլյացիաներից պաշտպանությանը։ Այս մասին հայտարարել է Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը՝ հայտնում է AFP-ն։

Սոցցանցի իր էջում նա շարադրում է մի շարք քայլեր, որոնք ուղղված են ընտրությունների խափանման դեմ։

«Մենք հայտնաբերել եւ ջնջել ենք կեղծ հաշիվները Ֆրանսիայի, Գերմանիայի, Ալաբամայի, Մեքսիկայի եւ Բրազիլիայի ընտրություններից առաջ։», -ասել է Ցուկերբերգը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Մերձավոր Արեւելքում ընտրությունների վրա ազդել փորձող արտասահմանյան ընկերությունները՝ Ռուսաստանից եւ Իրանից, եւս հայտնաբերվել եւ արգելափակվել են։

Նա խոստովանել է, որ 2016թ․ընտրությունների ժամանակ սոցցանցը լավ պատրաստ չէր կիբեռհարձակումներին դիմագրավելու համար, սակայն հիմա ամեն ինչ այլ կերպ է։

Ըստ Ցուկերբերգի՝ հիմա էլ ամեն ինչ հեշտ չի, քանի որ իրենք բախվում են լավ պատրաստված, բարձր ֆինանսավորում ունեցող հակառակորդների հետ։

Նրա խոսքերով՝ Facebook-ն, անընդհատ պայքարի մեջ է նրանց դեմ, ովքեր ստեղծում են ֆեյք-հաշիվներ, որոնք օգտագործվում են ապատեղեկատվության տարածման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ