News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը երեւանցիներին կոչ արեց թույլ չտալ, որ որեւէ քաղաքական ուժի քաղաքական մենիշխանություն հաստատվի։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 14-ին Նորք-Մարաշում ընտրողների հետ հանդիպմանը։

Զոհրաբյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարկանիշի հաշվին փորձում է իր թեկնածուին առաջ տանել:

«Մենք լավ ենք հիշում ՀՀՇ-ի ժամանակները, երբ ասում էին՝ պոլի փայտ լինի, միայն ՀՀՇ-ից լինի, ՀՀԿ-ն ասում էր՝ ստահակ լինի, միայն ՀՀԿ-ից լինի։ Թույլ չտաք, որ ձեզ պարտադրեն մեկ քաղաքական ուժի դիկտատուրա։ Հեղափոխությունը չի եղել, որ գաք, պարտադրեք մի թեկնածուի, որը բացարձակապես հեռու է Երեւանի կառավարումից, քաղաքը վերածելու է «Երեւան պրոդաքշընի» եւ բիզնես նախագծի»,-շեշտեց քաղաքապետի թեկնածուն։

Զոհրաբյանը հավելեց՝ թույլ չենք տալու, որ Երեւանի կառավարումից չհասկացող մարդիկ հեղափոխության էյֆորիայի վրա փորձեն վերցնել Երեւանը. «Չի կարող մի քաղաքական ուժը հավակնել քաղաքական մենիշխանության, անցել են այդ ժամանակները։ Չի կարելի պարտադրել, ասել՝ պետք է գնաք եւ ընտրեք, երկիրը բաժանել սեւերի ու սպիատակների, մենք բոլորս մեկ ենք, չպետք է թշնամանք մտցնել հայի ու հայի միջեւ, բարիկադ անցկացնել երեւանցիների միջեւ: Միակ բարիկադը լուծված ու չլուծված խնդիրներն են, եւ մենք գնալու ենք չլուծված խնդիրների հետեւից»,- եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ