News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բեռլինում պատրաստվում են հակազդել Իդլիբում անցկացվելիք լայնամասշտաբ մարտական գործողություներին՝ քաղաքացիական բնակչությանը վտանգից զերծ պահելու համար։ Այս մասին հայտարարել է ԳԴՀ ԱԳ նախարար Խայկո Մաասը՝ Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք ուզում ենք հակազդել, որպեսզի չլինեն լայնամասշտաբ զինվորական գործողություններ,․․․որոնք միլիոնավոր քաղաքացիական մարդկանց կյանք կարող են արժենալ»,- ասել է նախարաը։.

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պաշտպանում է Իդլիբի խաղաղ բնակիչների իրավունքները։

Պատասխանելով հարցին, թե ինչ կարծիքի է արեւմտյան մայրաքաղաքներից հնչող հայտարարությունների մասին, որ Իդլիբի վրա հարձակումը կարող է դառնալ զինվորական հանցագործություն, Լավրովն ասել է, որ այդ մասին ոչինչ չի լսել, սակայն դա հնարավոր է՝ հաշվի առնելով Իդլիբի շուրջ հռետորական ճնշումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ