News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 13
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարարությունը բավարար ուշադրության չի արժանացնում Ամուլսարի՝ Կարմիր գրքում ներառված տեսակներին։ Այս մասին, News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Թռչնասերների կենտրոն» ԲԸ-ի ղեկավար Սիլվա Ադամյանը

Փորձագետն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Շրջակա միջավայրի վրա ազդեցությունների գնահատականում (ՇՄԱԳ) Lydian Armenia-ն մանրամասն ներկայացրել է որոշ տեսակներ եւ նշել այնպիսի հազվագյուտ կենդանիների միգրացիայի ուղիները, ինչպիսին է բեզոարյան այծը, որը ներառված է Հայաստանի Կարմիր գրքում։

Թեեւ ընկերությունը չի ընդունում, որ հազվագյուտ տեսակները հանդիպում են հենց հանքավայրի տարածքում, բայց փորձագետների համար ակնհայտ է, որ անգամ մի քանի կիլոմետր հեռու ապրելով իրենց բնակավայրից՝ այդ կենդանիները կկորցնեն իրենց կերային բազան։

Փորձագետը նշեց այն փաստը, որ հենց Ամուլսարում է հանդիպում Բնության եւ բնական ռեսուրսների պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում ընդգրկված եգիպտական գրիֆը։ Ադամյանն ընդգծեց, որ Ամուլսարի շահագործումը կարող է հանգեցնել այս հազվագյուտ կենդանու վերացմանը Հայաստաում, ինչի պատճառ կարող են հանդիսանալ ե՛ւ կերային բազայի կորուստը, ե՛ւ լանդշաֆտի փոփոխությունը։

«Չնայած այս փաստերին՝ Հայաստանի բնապահպանության նախարարությունը եւ ՇՄԱԳ-ը թույլ են տվել, որ հանքավայրը շահագործվի։ Զարմանալի չէ, որ այսօր նախարարությունը չի ընդունում այն մոնիթորինգային խմբի կարծիքը, որը Ամուլսարում հայտնաբերել է անհետացող երկու տեսակ՝ Ականտոլիմոն մեխակայինը (Acantholimon caryophyllaceum Boiss) եւ «Ապոլլոն» թիթեռը»,- նշեց փորձագետը։

Նրա խոսքերով՝ որպեսզի մոնիթորինգային խմբի հայտարարությունները հաստատվեն կամ հերքվեն, անհրաժեշտ է այդ տարածքում առնվազն մեկ տարի հետազոտություններ կատարել։ Սակայն դրա փոխարեն նախարարությունը շատ արագ, մի քանի օրվա ընթացքում տվել է իր բացասական եզրակացությունը։

Հավելենք, որ սեպտեմբերի 14-ին Հյուսիսային պողոտայում անցկացվեց դրամահավաքության ակցիա՝ «Ամուլսարն առանց հանքավայրի» կարգախոսով։ Հավաքված միջոցների մի մասը կուղղվի նրանց սատարմանը, ովքեր ամառվանից փակել են Ամուլսար տանող ճանապարհը եւ պայքարում են հանքի շահագործման դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news