News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինձ համար հատուկ նշանակություն չունի, թե որտեղ է ծառայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որդին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` մեկնաբանելով երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որի ժամանակ նա դատապարտել էր այն փաստը, որ Ալիեւն իր որդուն ուղարկել է Բաքվում ծառայելու եւ ոչ թե առաջապահ դիրքեր:

Խոսելով վերջին օրերին ադրբեջանական ուժերի կողմից  Տավուշի մարզի տարածքների գնդակոծման մասին՝ Հովհաննիսյանը նշեց, որ ադրբեջանական կողմը փորձում է լարվածություն ստեղծել սահմանին՝ օգտվելով ներկայիս անցումային շրջանից:

«Ակնհայտ է, որ ներկայիս նոր Հայաստանը Ադրբեջանին հանել է հավասարակշռությունից: Նման գործողություններով նա արտահայտում է իր վերաբերմունքը այդ գործընթացների նկատմամբ՝  փորձելով ամրապնդել իր տեղը », - ասաց նա:

Հավելենք, որ սեպտեմբերի 17-ի գիշերը ադրբեջանական կողմը անկանոն կրակ էր բացել Տավուշի մարզի ուղղությամբ: Ավելի վաղ ադրբեջանական զինվորականները գնդակոծել էին տվյալ շրջանի զորամասերից մեկը, ինչպես նաեւ Կոթի, Չինարի եւ Արենի գյուղերը: Գնդակոծման արդյունքունմ վիրավորվել էր Կոթի գյուղի բնակիչ, 1957 թվականին ծնված Սուրեն Սեփխանյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ