News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը նման է խորհրդարանականին: Սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Երեւանցիներ» դաշինքից քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ քաղաքապետի թեկնածուներից շատերի համար Երեւանի խնդիրները երկրորդական են դարձել, իսկ քարոզարշավն ընթանում է բավականին լարված քաղաքական իրադրության պայմաններում: «Հույս ունեմ, որ նրանք այս վիճակից դուրս կգան, «Երեւան կվերադառնան» եւ կորոշեն, թե մայրաքաղաքի համար ինչ է պետք անել: Քաղաքապետի թեկնածուների միջեւ բանավեճերի բացակայությունը քաղաքացիներին խանգարում է կողմնորոշվել»,- հավելեց Զուրաբյանը:

Ի պատասխան հարցին՝ ո՞ր քաղաքական ուժը ստեղծեց այսքան լարված իրավիճակ, նա պատասխանեց. «Այդ հարցը երկրորդական եմ համարում: Գլխավոր խնդիրն այն է, որ այդ լարվածությունը երեւանցիներին թույլ չի տալիս որոշել, թե քաղաքապետի թեկնածուներից ով է այդ պաշտոնին արժանի, եւ ով է ունակ լուծել մայրաքաղաքի խնդիրները»:

Նրա գնահատմամբ՝ Երեւանը, լինելով ինքնակառավարման առանձին մարմին,  զրկվել է իր ինքնուրույնությունից եւ դարձել կառավարության ու իշխանությունների կցորդը: «Այդպես չպետք է լինի. պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ պետք է հստակ տարաբաժանում լինի: Թեկնածուները պետք է գիտակցեն, որ հավակնում են տեղական ինքնակառավարման ինքնուրույն մարմնի ղեկավարի պաշտոնին»,- պարզաբանեց «Երեւանցիներ» դաշինքի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ