News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր հանրահավաքները կիսով չափ նվիրված են ինձ: Այս մասին «Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, թե ինքն ու նախկին նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակներ են:

«Ինչու՞ է նա, պարոն Փաշինյանն, այդքան անհանգստացած: Նրա բոլոր հանրահավաքները կիսով չափ նվիրված են ինձ: Որտեղի՞ց այդ անհանգստությունը, եթե չկա քաղաքական գործոն ի դեմս Քոչարյանի: Ի՞նչ  է կատարվում», -ասել է Քոչարյանը: Նրա խոսքով, յուրաքանչյուր ողջամիտ մարդ հասկանում է՝ որն է պատասխանը:

 «Որքան ես հասկանում եմ, նրան մտահոգում են իմ նախագահության ժամանակ ձեռք բերված արդյունքները: Եվ հասարակության զգալի մասը հասկանում է, որ ես կարող եմ այդ նորից անել: Ամենակարեւորն այն չէ, թե ինչ եղել է անցյալում, այլ այն ինչ դու կարող ես անել ապագայում: Ի՞նչ ենք այսօր մենք ստացել: Հասարակության բաժանում՝ սեւերի եւ սպիտակների: Վախեցրեցին ոչ միայն սեփական, այլեւ արտասահմանյան ներդրողներին: Հիմնական սննդամթերքների գների կտրուկ աճ, հստակ տնտեսական քաղաքականության լիակատար բացակայություն: Ոչ ոք չգիտի՝ ինչ կա կառավարության այդ նոր անդամների մտքում: Դա նշանակում է  անորոշություն, իսկ անորոշությունից փողերը հեռանում են: Սա իմ կառավարման շրջանի լիակատար հակապատկերն է: Եվ լիկատար հակադրություն նրան, թե ինչպես են մարդիկ ինձ պատկերացնում նախագահի դերում. որոշակիություն, կանխատեսելիություն, կարգ, տնտեսական աճ»,-հայտարարել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ