News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ չկա ոչ մի կուլիսային պայմանավորվածություն, ոչ մի կուլիսային դավադրություն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա Հայաստանի Հանրապետության պատմության, թերեւս, առաջին ընտրությունն է, երբ գործող կառավարությունն այլ ուժերի հետ չի բանակցում, թե ոնց կիսենք քաղաքական դաշտը: Կառավարությունը կամ իշխող քաղաքական ուժը մյուս ուժերի պես պայքարում է յուրաքանչյուրիդ ձայնի համար։ Եվ սա է այս քարոզարշավի առանձնահատկությունը: Բացառիկ երեւույթ է, որ վարչական ռեսուրսը, ընտրական «տասովչիկը» դուրս է ընտրական գործընթացից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ առաջին անգամ է, որ ընտրություններին մասնակցող ոչ մի քաղաքական ուժ «թատրոն չի խաղում»։ Նա վստահեցրեց, որ ընտրությունների արդյունքները որոշվելու են սեպտեմբերի 23-ին, ոչ թե կուլիսներում, ինչպես նախկինում է եղել. «Բոլորը գիտեն, որ ինչ-որ տեղ ընտրությունների արդյունքը գրած չի, չկա, որ երկրի ղեկավարն ասի՝ դու կլինես ընդդիմություն, կասես սա, ես կասեմ դա ու էդպես։ Տարիներ շարունակ այդպես է եղել»:

Փաշինյանի խոսքով՝ ավագանու այս ընտրությունների քարոզարշավի ժամանակ բոլոր ուժերի հնարավորությունները հավասար են, իսկ քարոզարշավն էլ ազատ է, որեւէ սահմանափակում չկա. «Իհարկե, շատ դեպքերում լինում են հայհոյախոսություններ, բայց, օրինակ, իմ ուղիղ եթերների տակ էլ նայեք՝ կան հայհոյախոսություններ, բայց մի տարբերությամբ... լա՛վ, չասեմ, անհամեստություն կթվա... պետք է իրար քննադատություններին ավելի ուշադիր լինենք: Կառավարությանը քննադատելիս պետք չէ բերանները փակել, որովհետեւ խոսքի ազատությունը շատ կարեւոր արժեք է մեզ համար։ Խոսքի ազատությունից խոսում են մարդիկ, որոնք 1 ամսում 3 հեռուստաընկերություն են գնել եւ 20 լրատվական կայք, որը հակաքարոզչությամբ է զբաղված»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ