News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր  Ուրազաեւին:

ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին` տնօրենը ներկայացրեց համակարգի հիմնական եւ նպատակային գործառույթները, անդրադարձավ երկու երկրների միջեւ արդեն ձեւավորված փոխշահավետ աշխատանքներին ու հաստատված գործնական ամուր կապերին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝դեսպան  Ուրազաեւը վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջեւ արդեն առկա հարաբերությունները առաջիկայում միայն կնպաստեն արդյունավետ եւ կազմակերպված աշխատանքներին:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին խորացնել համագործակցությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ եւ գտնել համատեղ աշխատանքների եզրեր`հնարավոր բոլոր ուղղություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ