News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեհաստանն այս տարվա օգոստոսի 26-ին ավարտել է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի վավերացման գործընթացը։ Այդ մասին լեհական Կատովիցա քաղաքում կլիմայի փոփոխման մասին ՄԱԿ 24-րդ համաժողովին նվիրված ճեպազրույցում ասել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը։

«Հավաստիացնում եմ՝ Լեհաստանը կասկած չունի, որ նոր վարչապետը մտադիր է զարգացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները»,- նշել է դեսպանը։

Պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչ հաջողությունների են հասել կողմերն անցյալ տարի Հայաստան Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Վիտոլդ Վաշիկովսկու այցից հետո, Չեպլակը նշեց նախեւառաջ փոխադարձ այցերը՝ երկու երկրների ԱԳՆ-ների եւ խորհրդարանների մակարդակով։

«Անցյալ տարվա աշնանից գրանցվել է Հայաստանի եւ Լեհաստանի երկկողմ համագործակցության լավ ժամանակաշրջան»,- հայտարարեց նա՝ հավելելով , որ նոյեմբերին իրենք սպասում են ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանի այցին։

Ինչպես նաեւ սպասվում է, որ Հայաստանի պետական պատվիրակությունը կմասնակցի Կատովիցայում դեկտեմբերին կայանալիք համաժողովին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
Ամենաշատ