News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուզաննա Ազրոյանին վարչական դատարանի դատավոր նշանակելու մասին: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի ԲԴԽ-37-Ո-99 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ռուզաննա Ազրոյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Դանիել Դանիելյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի ԲԴԽ-37-Ո-100 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.Դանիել Դանիելյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ