News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը Prahaar մարտավարական բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումներն է անցկացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով IANS-ին:

IANS-ի հաղորդմամբ, հրթիռն արձակվել է Օդիշա արեւելյան նահանգում տեղակայված փորձադաշտից: Փորձարկումները կատարվել են հորդառատ անձրեւի պայմաններում:

Prahaar-ը բալիստիկ, պինդ վառելանյութով հրթիռ է, որը ստեղծվել է պաշտպանական հետազոտությունների եւ զարգացման հնդկական կազմակերպության կողմից: Նախատեսվում է, որ այս մարտավարական հրթիռը կարողանալու է բարձր ճշգրտությամբ մինչեւ 150 կմ հեռավորությամբ թիրախները խոցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ