News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի գնահատականը կարելի է տալ միայն Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։

Նա նշեց, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավն, անկասկած, քաղաքականացված էր եւ ներվային․ «Ի սկզբանե այս ընտրություններում առկա էր քաղաքական գործոնը։ Վարչապետ Նիկոլ Փափինյանն ինքը բացահայտ ասում էր, որ այս ընտրությունները, որպես հեղափոխական գործընթացի շարունակություն, ունեն քաղաքական նշանակություն»։

Նրա խոսքերով՝ «սեւերի» եւ «սպիտակների», հեղափոխականների եւ հակահեղափոխականների բաժանումը հանգեցրեց նրան, որ քաղաքական ուժերը ստիպված էին արտահայտել այդ մասին իրենց կարծիքը։ Ըստ նրա՝ կուսակցությունների մի մասը որոշեց հեռու մնալ դրանից, բայց մի քանիսը, հիմնականում կոալիցիոն ուժերը «խայծը կուլ տվեցին»։

«Այդ պատճառով սկսվեցին հակամարտությունները, Փաշինյանին պահանջներ ներկայացնելը, եւ սկսվեց որոշակի ներվայնություն։ Խոսքը հիմնականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ «Ելք»դաշինքի մասին է։ Այսինքն, հենց այն, որ նրանք գնացին այդ գծով, ավելի ուժեղացրեցին փաշինյանական ռազմավարությունը։ Նրանք իրենք իրենց սկսեցին նույնականացնել սեւերի հետ, գումարած՝ այդ բանավեճերը փոխադարձ մեղադրանքներ ծնեցին։ Հետաքրքիր էր հետեւել, երբ սկցեցին խոսել ֆեյքերի մասին՝ դրանով մտան ֆեյքերի աշխարհ եւ սկսեցին ընտրողներին բողոքել ֆեյքերից։ Դա անհեթեթ եւ տհաճ բան է։ Առաջին ազատ ընտրությունները ցույց տվեցին այս իրավիճակին քաղաքական ուժերի անպատրաստ լինելը»,- ասաց Սարգսյանը։

Փորձագետը նշեց, որ անցյալում ամեն ինչ պարզ էր, ռեժիմն իր գիծն էր տանում, մյուսներն ինչ-որ կերպ կողմնորոշվում էին, ամեն մեկն ուզում էր ընդդիմության ղեկավար դառնալ։ «Սակայն այժմ բոլորովին նոր իրավիճակ է , եւ այս ամենը ոչ մեկին չի հետաքրքրում։ Իսկ ինչպես իրենց պահեն, որ գրավեն ընտրողներին, քաղաքական ուժերն այդպես էլ չկարողացան հասկանալ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հենց այդ պատճառով էլ շատ կարեւոր են ընտրությունների արդյունքները, որպեսզի հասկանանք ինչպես է հասարակությունն արձագանքել այս ամբողջ իրավիճակին․ «Հիմա այդ մասին կանխատեսումներ անելը շատ դժվար է, քանի որ առաջին անգամ բոլորովին նոր իրավիճակ է»։ Սարգսյանը չբացառեց, որ ընտրությունների արդյունքները կարող են ցույց տալ, որ հասարակության մեջ ոչ մի տարանջատում էլ չկա, իսկ հնարավոր է, որ բոլորովին այլ պատկեր լինի։

Պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված, որ այս անգամ սոցցանցերում ակտիվ քաղաքական քարոզարշավ էր գնում, ինչը քաղաքական ուժերը համարեցին սեւ PR եւ կեղտոտ տեխնոլոգիա, Սարգսյանը ասաց, նախկինում այդ ամենն իմաստ չուներ․ «Նախկինում կային հիմնական մեխանիզմներ՝ ադմինիստրատիվ ռեսուրս, շանտաժ, կաշառք, միջկուսակցական պայմանավորվածություններ։ Ժողովուրդը ոչ մեկին չէր հետաքրքրում, ժողովուրդն ուղղակի նյութ էր, որը պետք է հարմարեցվեր բոլոր այս մեխանիզմներին։ Իսկ հիմա, երբ բոլոր այդ մեխանիզմները չեն աշխատում, ոչ մեկի համար չեն աշխատում, բայց պետք է ձայներ հավաքել, պարզվեց, որ քաղաքական ուժերը ոչինչ չունեն, բացի, այսպես ասած, ֆեյքերից։ Դա կապված է նրա հետ, որ այս կուսակցությունները չգիտեն, թե ինչ են անում»։

Հարցին, թե դրանց թվում է արդյոք «Իմ քայլը» դաշինքը, Սարգսյանը պատասխանեց, որ Փաշինյանն ի սկզբանե իր ռազմավարությունն էր տանում․ «Շատերը կարծում են, որ նրա ելույթներն ավելորդ հիստերիա է։ Բոլոր այդ հայտարարությունները՝ կպառկեցնենք ասֆալտին, դեմ կտանք պատին, սեւեր եւ սպիտակներ, նրա լավ մտածված՝ հեղափոխության փոշու վրա հիմնված կոնցեպցիայի մի մասն են։ Այդպիսին է նրա ռազմավարությունը՝ լավ կամ վատ, բարոյական կամ անբարո՝ դա ուրիշ հարց է։ Բայց փաստն այն է, որ այս ընտրություններում ընդամենը մեկ կոնցեպցիա կար, եւ մնացած բոլոր քաղաքական ուժերը դրա գերին դարձան, քանի որ չկարողացան գտնել իրենց հարթակը, իրենց տարածքը։ Եւ այդ պատճառով իրենք իրենց մղեցին «սեւ ուժերի» տարածք։ Որոշ ուժեր մնացին հեռու Փաշինյանի այդ կոնցեպցիայից, իսկ սրանք հայտնվեցին այնտեղ, քանի որ հակադրվելը ցանկացած ուժի նույնացնում է «սեւերի» հետ։

Խոսելով այն մասին, որ Փաշինյանի ռազմավարությունը հանգեցրեց «Ելք» դաշինքի պառակտմանը, Սարգսյանը նշեց․ «Իսկ Փաշինյանի ինչի՞ն է պետք «Ելքը»։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունների կոնտեքստում այն, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագիրը» Փաշինյանի համար նշանակություն չունի։ Կարեւոր է մեկ մարդ՝ Փաշինյանը։ «Այդ պատճառով նա իրեն պահում է հեղափոխության տարածքում»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ Փաշինյանը խաղադրույք է կատարում «իր եւ ժողովրդի վրա»։ Այս ամենով հանդերձ՝ նա նորից կոչ արեց սպասել ընտրությունների արդյունքներին՝ հասկանալու համար, թե որքանով էր հաջողված այս ռազմավարությունը. «Իրականում կարող է պարզվել․․․»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ