News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ջոնս Հոփքինսի համալսարանի (ԱՄՆ) կենսաբանները փորձ են անցկացրել ռեզուս- մակակների մասնակցությամբ եւ ապացուցել, որ լրացուցիչ տեսադաշտը (supplementary eye field) կարեւոր դերակատարում ունի մոլի վարքագծի մեջ, հայտնում է Current Biology ամսագիրը:

Փորձին մասնակցել է երկու մակակ: Նրանք համակարգչի հետ մոլեխաղ են խաղացել, որի մրցանակը ջուրն էր: Երկու պրիմատն էլ իրենց դրսեւորել են որպես մոլի խաղացող: Օրինակ՝ նրանց առաջարկվել է խաղի տարբեր պայմաններ. մի դեպքում նրանք կարող էին 10 մլ ջուր շահել 20 տոկոս հավանականությամբ, մյուս դեպքում մրցանակը կազմում էր 3 մլ, բայց հավանականությունը հասնում էր մինչեւ 80 տոկոսի: Նույնիսկ այն դեպքում, երբ կապիկները ծարավ չէին, ընտրում էին ավելի ռիսկային տարբերակը:

Հետազոտության ղեկավար Սյամոմո Չենը փորձարարական կենդանիներին  համեմատել է մոլի մարդկանց հետ:

Վկայակոչելով պրիմատների եւ մարդու ուղեղները նմանությունը՝ հեղինակները ենթադրում են, որ ուղեղի նույն հատվածը կարող էր պատասխանատու լինել նաեւ մարդու ռիսկային պահվածքի համար: Այդ դեպքում հետազոտությունը առաջին քայլը կդառնար մոլեխաղեղից կախվածության ֆիզիոլոգիական հիմքերն ըմբռնելու ճանապարհին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ