News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախյանն արձագանքել է Ֆեյսբուքում Վահան Բաբայանի կողմից տարածված տեղեկատվությանը, համաձայն որի 10/25 տեղամասի ընտրողները ահազանգում են ցուցակում մահացած անձանց անունների մասին։

Բիչախչյանը մասնավորապես գրում է.

«Պարոն Բաբայանը լրացուցիչ մեկնաբանություններում նշել է, որ իրենց վստահված անձինք են ահազանգել։

Տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով անձամբ կապ եմ հաստատել 10/25 ընտրական տեղամասի նախագահ Սուրեն Կանջարյանի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ նման հաղորդումներ իրենց կողմից չեն ներկայացվել։ Ընդամենը մեկ քաղաքացի է տեղամասում հայտարարել, այն էլ անորոշ, չտալով որեւէ անձի տվյալ։

10/25 տեղամասի ընտրողների ցուցակներում մահացած անձի վերաբերյալ հաղորդումից հետո Վահան Բաբայանը կրկին ֆեյսբուքում տարածել է տեղեկատվություն հետեւյալ բովանդակությամբ. «6/32 եւ 8/16 կրկին ահազանգ չորս մահացածի անուն ցուցակում»։

Խորհուրդ կտանք նախորդ հայտարարության մասով փաստեր ներկայացնելուց հետո նոր հաջորդ հայտարարության մեջ կիրառել «կրկին մահացած անձանց անուն» բառակապակցությունը։ Բացի այդ, նման բովանդակությամբ հաղորդումներ կարող են տարածվել այն դեպքում, եթե մահացած անձի տվյալները ցուցակներում մնացել են պետական մարմնի մեղքով։

Բացի այդ, նշենք, որ նման հայտարարությունները բովանդակային առումով պետք է լինեն հստակ եւ փաստարկված։ Եթե անձը մահացել է, եւ մահը սահմանված կարգով իրավասու մարմնում գրանցված չէ, ընտրական գործընթացի իմաստով չի համարվում անճշտություն։ Այլ է խնդիրը, որ ոստիկանությունն իր վրա վերցրել է մեծ ծանրաբեռնվածություն` հայտնաբերել նաեւ այնպիսի տեղեկություններ, որոնք պետական իրավասու մարմնին հասու չեն։ Մասնավորապես, այս ընտրական գործընթացի շրջանակներում հայտնաբերվել է 614 մահացած անձանց տվյալներ, ովքեր հիմնականում մահացել են այլ պետություններում, եւ ՀՀ ՔԿԱԳ մարմնում մահը գրանցված չէ։ Իսկ «Թեժ գիծ» ծառայության միջոցով մինչեւ վերջնական ցուցակները հրապարակելը քաղաքացիների կողմից տրամադրվել է 6 մահացած անձանց մասով տեղեկություն։

Եթե նույնիսկ վերջնական ցուցակներում լինեն մահացած անձանց տվյալներ, այն չի կարող պետական մարմնի անգործության որակման չափանիշ դառնալ։ Անգործություն կդրսեւորվի այն դեպքում, եթե այդ տեղեկությունը հասու լինի ոստիկանությանը եւ որեւէ քայլ ձեռնարկված չլինի անճշտությունը վերացնելու համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Զուտ տեխնիկական իմաստով Երեւան ընտրությունները նահանջ էին. Արմեն Աշոտյան
Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետին, արդյոք բացառում է, որ դրանք տեղի ունենան այս տարի, Աշոտյանը չբացառեն նման տարբերակը...
Զուտ տեխնիկական իմաստով Երեւան ընտրությունները նահանջ էին. Արմեն Աշոտյան
Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետին, արդյոք բացառում է, որ դրանք տեղի ունենան այս տարի, Աշոտյանը չբացառեն նման տարբերակը...
Հայտնի է Երեւանի ավագանիում ԲՀԿ խմբակցության կազմը. Նաիրա Զոհրաբյանն ու Պետրոս Ղազարյանը այդ ցանկում չեն
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԿԸՀ-ն հրապարակել է Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի...
Սա նոր Հայաստանի առաջին քայլն էր. ՀՀ նախագահը շնորհավորել է ավագանու նորընտիր կազմին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Երեւանի ավագանու ընտրությունների առթիվ...
Ամենաշատ
Partner news