News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստում ներկայացրել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը:

Ըստ այդմ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ներկայացմամբ, 12 քաղաքական ուժերից ամենաշատ ձայնը հավաքել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը՝ 294 109 ձայն կամ 81.06 տոկոս, երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրրոդ հորիոզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։

Քվեները բաշխվել են հետևյալ կերպ.

«Իմ քայլը» դաշինք – 294 109  ձայն կամ  81.06 տոկոս

ԲՀԿ -  25 219 ձայն կամ 6.95 տոկոս

«Լույս» դաշինք – 18 112 ձայն կամ 4.99 տոկոս

ՀՅԴ - 5 882 ձայն կամ 1.62 տոկոս

«Երկիր Ծիրանի» կուսակցություն –5 059 ձայն կամ 1.39 տոկոս

ՕԵԿ - 3948 ձայն կամ 1.09 տոկոս

«Երևանցիներ» դաշինք – 2 985 ձայն կամ 0.82 տոկոս

«Ժառանգություն» կուսակցություն – 2709 ձայն կամ 0.75 տոկոս

«Երևանի հանրություն» դաշինք - 2 502 ձայն կամ 0.69 տոկոս

«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն –799 ձայն կամ 0.22 տոկոս

«Ռեֆորմիստներ» կուսակցություն – 792 ձայն կամ 0.22 տոկոս

Հայք (Հայկազուններ) կուսակցություն – 692 ձայն  կամ 0.19 տոկոս

«Անճշտությունների չափը կազմել է 62:

Մուկուչյանը տեղեկացրեց, որ ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 43.66 տոկոսը:

Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 7517:

Հիշեցնենք, որ Երեւան ավագանու նախորդ ընտրություններին մասնակցել է ընտրողների 40,99 տոկոսը, այսինքն այս ընտրություններին մասնակցածների թիվը շուրջ 25 000-ով ավելին է:

Ընտրական օրենսդրության համաձայն՝ ՀՀ ԿԸՀ-ն ընտրության վերջնական արդյունքները հայտարարում է քվերակությունից հետո 7-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, իսկ ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ կետի՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը, այսինքն՝ ստացվում է Հայկ Մարությանը պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ