News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանում  տուգանքներ են սահմանում ընտանի կենդանիների իրավունքների եւ բարօրության կանոնների խախտման համար: Խոսքը «Վարչական իրավախախտումների օրենսգրքում» փոփոխությունների մասին է: Նախաձեռնողը շրջակա միջավայրի պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովն է: Առաջին ալիքի համաձայն, փոփոխությունները կսկսվեն աշնանային նստաշրջանում, հաղորդում է Վրաստան օնլայնը:

Եթե ընտանի կենդանիների տերը խախտի կանոնները եւ կենդանու համար բարենպաստ միջավայր չստեղծի, ապա 200 լարիով կտուգանվի:

Ընտանի կենդանու հետ առանց վզափոկի կամ առանց վզափոկի եւ դնչկալի զբոսանքի դեպքում տուգանքը կկազմի 50 լարի:

Բացառություն  են կազմում շների դեկորատիվ ցեղատեսակները, որոնց անհրաժեշտ չէ տեխնիկական միջոցներով զբոսանքի դուրս բերել:

Ընտանի կենդանուն որպես պարգեւատրում տալը 100 լարի տուգանք կարժենա, ինչպես եւ նման կենդանիների տեղափոխման կանոնների խախտումը:

Կենդանիների առողջության համար անհրաժեշտ նորմերի խախտման համար տուգանքը կկազմի 150 լարի:

Առանց հսկողության կենդանիներին բռնելու կանոնների խախտման դեպքում նույն գումարով տուգանք է սպառնում:

Փոփոխությունները վերաբերում են նաեւ սպորտային եւ ժամանցային միջացառումներում ընտանի կենդանիների մասնակցության դեպքերին:

Եթե կենդանու առողջությանը վտանգ սպառնա, խախտողին 300 լարիով կտուգանեն, իսկ եթե դեպքը տեղի ունենա մանկական խաղահրապարակներում, նախակրթական կամ կրթական հաստատություններում տուգանքը 400 լարի կկազմի:

Բուծարանի համար նախտեսված ստանդարտների խախտման դեպքում տուգանքը 500 լարի կլինի:

Ընտանի կենդանիների եւ վայրի կենդանիների խաչասերումը կպատժվի 1000 լարի տուգանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ