News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության խնդրանքով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը այցելել է «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող, հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզի բնակիչ 16-ամյա Ումութ Ալի Օզմենին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՄԻՊ Հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը:

«Նրան պարզաբանվել է իր իրավունքները։ Թուրքայի քաղաքացին պահման պայմաններից կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի վերաբերմունքից բողոքներ չի ներկայացրել»,-գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ