News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է ֆիզիկական անձանց համար ֆիքսված հեռախոսակապի նոր «Նախընտրելի» սակագնային փաթեթի գործարկման մասին: Փաթեթի բաժանորդները յուրաքանչյուր ամիս ստանալու են 100 րոպե Հայաստանի, ԼՂՀ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ Մեծ Բրիտանիայի բոլոր ֆիքսված եւ բջջային ցանցերին զանգահարելու համար, ինչպես նաեւ 500 րոպե Հայաստանում Beeline-ի ֆիքսված ցանցում զանգահարելու համար։

«Նախընտրելի» փաթեթի ամսական բաժանորդավճարը կազմում է 1300 դրամ,  սակայն  Beeline-ի գործող բաժանորդներն այս փաթեթին անցում կատարելով կարող են առանց հավելյալ վճարումների մինչեւ դեկտեմբերի 1-ն օգտվել նոր փաթեթի բոլոր առավելություններից ՝ ընդամենը 1100 դրամ ամսավճարով։

Նոր սակագնային փաթեթին միանալու համար անհրաժեշտ է ֆիքսված հեռախոսից զանգահարել 8001 կարճ համարով, եւ փոփոխությունը ուժի մեջ կմտնի հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում: Նոր առաջարկին կարելի է նաեւ միանալ՝ այցելելով մոտակա Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակ։

«Բաժանորդներից ստացված հետադարձ կապում մենք հաճախ ֆիքսված հեռախոսակապի վերաբերյալ տարբեր առաջարկներ ենք ստանում։ Ոմանց համար ավելի կարեւոր է ֆիքսված ցանցում առկա խոսելաժամանակը, ոմանք էլ նախընտրում են զանգահարել բջջային հեռախոսահամարներին կամ արտասահմանում գտնվող իրենց հարազատներին։ Վերլուծելով այդ կարծիքները՝ մենք որոշեցինք համատեղել այդ ամենը մի փաթեթում։ Վստահ  եմ, որ մեր հաճախորդներին դուր կգա քաղաքային հեռախոսակապի այս նոր ունիվերսալ առաջարկը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հիշեցնենք, որ մինչեւ 2019 թ․ հունվարի 15-ը Beeline-ի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդները կարող են անվճար զանգահարել դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց, իսկ դեպի Ռուսաստանի ֆիքսված ցանցեր զանգերի արժեքը կկազմի 15 դր/ր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ