News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի 3 ամսական դուստրն իր մոր հետ եկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Newshub նորզելանդական պորտալին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անցկացվում է Նյու Յորքում սեպտեմբերի 24-ից 27-ը: Հիմնական իրադարձությունները կսկսվեն սեպտեմբերի 25-ին եւ կտեւեն մեկ շաբաթ: Այս ընթացքում ՄԱԿ-ում ելույթ կունենան 93 պետությունների ղեկավարներ, 41 պետությունների ղեկավարներ եւ 55 արտգործնախարարներ:

«Սա շատ գործնական որոշում էր: Իրականում, Նեւեն Նոր Զելանդիայում ժամանակի մեծ մասն ինձ հետ է», - Newshub-ը մեջբերել է Արդերնին:

Պորտալի տվյալներով վարչապետը երկուշաբթի ՄԱԿ ԱԽ շրջանակներում ելույթ է ունեցել Նելսոն Մանդելայի խաղաղության գագաթաժողովում:

Նրա զուգընկեր Կլարկ Գեյֆորդը եւ նրա դուստրը ելույթին նրա հետ ներկա են եղել: Գեյֆորդը Twitter-ում հրապարակել է համաժողովի մասնակից Նեւեի բեյջը:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն այս տարվա հունիսին աղջիկ էր ունեցել: Նա գնացել էր դեկրետային արձակուրդ եւ վեց շաբաթ անց վերադարձել: Արդերնի բացակայության ժամանակ վարչապետի պարտականությունները կատարում էր նրա տեղակալ  Ուինսթոն Փիթերսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ