News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Google կորպորացիան ներկայացրել է որոնման համակարգի փոփոխությունները: Նոր գործառույթներից մեկն են ակտիվության քարտերը. երբ օգտատերը երկրորդ անգամ է դիտում անցյալում կատարած որոնման հարցումը, Google-ը կարտացոլի որոնման արդյունքներում նախորդ քայլերը, փոխանցում է «Կոմերսանտը»:

Ակտիվության յուրաքանչյուր քարտը կարտացոլի կապակցված որոնման հարցումները եւ բոլոր կապակցված էջերը, որոնք օգտատերը նախկինում այցելել է: Ակտիվության քարտերը կարելի անջատել կարգավորման մեջ:

Մյուս նոր գործառույթն է լինելու որոնման արդյունքների պահպանման հնարավորությունը անմիջապես ակտիվության քարտերից հավաքածուների մեջ եւ կապակցված հղումները խորհուրդ տալը: Այս գործառույթը կարող է օգտակար լինել ուղեւորության կամ նախագծի վրա աշխատանքի ծրագրավորման համար:

Եվս մեկ նորույթ են Instagram-ի տիպի պատմությունները, որոնք նույնպես Google-ը կտրամադրի որոնման արդյունքներում: Գործառույթը առայժմ հասանելի է միայն ընկերություններին, որոնք կտեսնեն, որ դրանց բովանդակությունը նոր ձեւաչափով արտացոլվում է որոնման արդյունքներում:

Google-ը որոնման մեջ կավելացնի նաեւ թեմայի հետ կապված ընտրված հոլովակները: Օրինակ՝ եթե քաղաք է ընտրվում, ապա օգտատերը կտեսնի յուրաքանչյուր տեսարժան վայրի հոլովակները:

Google Lens-ը կինտեգրվի պատկերների որոնմանը: Հիմա լուսանկարելիս հավելվածը ավտոմատ կնույնականացնի պատկերի մեջ եղած բոլոր օբյեկտները. հնարավոր կլինի սեղմել դրանցից ցանկացածի վրա եւ դիտել որոնման արդյունքները:

Discover («Բացահայտիր քեզ համար») նոր գործառույթը օգտատիրոջը խորհուրդներ կտրամադրի՝ հիմնված նրա հետաքրքրությունների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ