News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Որպեսզի Երեւանի փողոցներից երթուղայինները վերանան, անհրաժեշտ է մայրաքաղաքի ավտոպարկը համալրել նոր շարժակազմերով, եւ այս հարցը չի կարող մեկ ամսում լուծվել: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Նա նշեց, որ Երեւանի նոր ավագանին փաստացի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքի նոր նախագծի մշակման կարիք չունի, այն արդեն կա, քննարկվել է փորձագիտական խմբի կողմից, որի անդամն է նաեւ Չիլինգարյանը: Ընդ որում՝ այս նախագծի մշակման համար WYG միջազգային քոնսալթինգային ընկերությանը բավականին խոշոր գումար է վճարվել՝ 800 հազար եվրո, եւ նախագիծը փուլ առ փուլ պետք է ներդրվի 2019 թվականից:

«Պետք է տեղի ունենա աշխատանքային խմբի եւս մեկ խորհրդակցություն՝ ծրագրի ծախսային մասը քննարկելու համար, մասնավորապես՝ այն հարցը, թե որքան կարժենա նոր տրանսպորտային միջոցների ներմուծումը, մրցույթով ընտրված քանի տրանսպորտային օպերատոր կլինի: Առայժմ հայտնի չէ, թե ինչ որոշում կընդունեն նոր ավագանին եւ նոր քաղաքապետը, սակայն հաստատ պետք չէ նոր նախագծի վրա ծախս անել»,- նշեց Կարեն Չիլինգարյանը:

Նրա կարծիքով՝ ժամանակացույցի խախտումների եւ կրկնակի երթուղիների վերացման նպատակով արդյունավետ տրանսպորտային ցանցի համար անհրաժեշտ է ներդնել երթուղային գծերի առցանց-մշտադիտարկում, եւ այս գործառույթը կարող է կատարել կա՛մ քաղաքապետարանը, կա՛մ իրենք տրանսպորտային օպերատորները, սակայն ցանկացած դեպքում մայրաքաղաքի վարչակազմը պետք է իրականացնի վերահսկողության գործառույթը, որ օպերատորները չընկալվեն որպես «գծատերեր»:

«Այս մեթոդն օգտագործվում է Թբիլիսիում, երթուղային գծերը կառավարվում են առցանց ռեժիմում մի կետից: Ընդ որում՝ բջջային հավելվածի միջոցով հնարավոր է տեսնել, թե որ ուղեւորատար տրանսպորտն է կանգառին մոտ գտնվում»,- նշեց ՀԿ ղեկավարը:

Նա հավելեց, որ մայրաքաղաքային ավտոպարկը, որը մեծ մասամբ կազմված է երթուղայիններից, կարելի է տեղափոխել մարզեր, որտեղ ուղեւորափոխադրումներն այդքան ինտենսիվ չեն: «Երթուղայինները Երեւանին չեն համապատասխանում, առավել եւս, որ այդ «ԳԱԶել»-ները նախատեսված են փոքր բեռնափոխադրումների համար, իսկ մեծ ավտոբուսները, նույնիսկ կցորդով, միանգամայն համապատասխանում են ինչպես մայրաքաղաքի ճանապարհներին, այնպես էլ ուղեւորափոխադրումներին: Ի դեպ, այդպիսի ավտոբուսներ օգտագործվել են խորհրդային տարիներին՝ հայտնի «Իկարուսները»»,- եզրափակեց Կարեն Չիլինգարյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ