News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է՝ գործող խորհրդարանը չի արտահայտում հասարակությունում գոյություն ունեցող կամքը, հանրության իրական պատկերացումները: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում։

«Այս խորհրդարանը չի արտահայտում հասարակությունում գոյություն ունեցող կամքը: ՀՀԿ-ն մեծամասնություն է խորհրդարանում, այնինչ ներգրավված չէ կառավարությունում, ավագանիում։ Նշանակում է՝ չի արտահայտում հանրության պատկերացումները»,–նշեց պատգամավորը:

Հարցին՝ թե արդյոք համաձա՞յն է վարչապետի հայտարարության հետ, որ ԱԺ–ն չի արտահայտում ժողովրդի կամքը, որովհետեւ գործող խորհրդարանը ընտրվել է ընտրակաշառքով ու վարչական ռեսուրսով, Սերգեյ Բագրատյանը խուսափողական պատասխան տվեց. «Վարչապետը պետք է հիմնավորի իր հայտարարությունը, ես չեմ հիմնավորողը»։

Նա, սակայն, շեշտեց, որ նոր իրավիճակում ԱԺ–ում ձեւավորված մեծամասնությունը որակական իմաստով այլեւս մեծամասնություն չէ. «Հեղափոխության արդյունքում ձեւավորվեց այլ իրավիճակ, 7 տոկոս ձայն ունեցող դաշինքը կարողացավ իշխանություն ձեւավորել, դրանով ապացուցել, որ ունի ժողովրդի մեծամասնության քվեն: Եվ ԱԺ-ում քվեարկեցին վարչապետ Փաշինյանի օգտին: Հետեւաբար՝ ԱԺ-ում մեծամասնությունը որակական իմաստով այլեւս մեծամասնություն չէ: Նշանակում է՝ չի ապահովում հանրության իրական պատկերացումները»։

Խոսելով արտահերթ ընտրությունների անցկացման մասին եւ պատասխանելով հարցին՝ կսատարեն առաջարկվող փոփոխությունները, Բագրատյանը նկատեց. «Մենք,  կառավարության ծրագրին կողմ քվեարկելով, քվեարկել ենք, որ մինչեւ մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն։  Հիմա նոր իրավիճակ է առաջացել։ Վարչապետը առաջարկում է նոր օրակարգով քննարկել, մենք տեղյակ չենք առաջարկվող օրակարգից։ Նախ պետք է առաջարկի մեջ հասկանանք, թե որն է կարեւորել վարչապետը, որ խնդիրն է, որ համար մեկի տակ է՝այսինքն դա ժամկե՞տն է, ընտրությունների որա՞կն է, բազմաթիվ հարցեր են առաջանում։ Ժամկետների մասով ինչ–որ բան չեմ կարող ասել, որովհետեւ խմբակցությունում չենք քննարկել։ Ողջամիտ ժամկետ պետք է լինի, ի վերջո սա համապետական ընտրություն է, կարեւորագույն ընտրությունն  է մեր երկրի համար շատ կարեւոր է իրազեկելը քաղաքացիներին, մենք քննարկում ենք ընտրական փոփոխությունները, բայց պետք է դա կարողանանք հասցնել հեռավոր գյուղեր»։

Հարցին՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը ողջամիտ համարո՞ւմ է, նա նկատեց, որ պայմանական ամիսներն իրեն ոչինչ չեն ասում, ինձ ամիսները կհուշեն, թե ինչ խնդիր է իր առաջ դնում վարչապետը՝ արագ անել՝ որպես հիմք ու անկյունաքար ունենալով ներդրումների ներգրավումն ու տնտեսության զարգացումը։ «Այստեղ պետք է մտածենք, որ մեր վարչապետին օգնենք, որ ինքը նաեւ հաշվի առնի նաեւ, որ որակյալ ընտրությունը եւս շատ կարեւոր գրավական է։ Ոչ միայն ընտրությունն ինքնին, այլ ընտրությունների արդյունքում ձեւավորված քաղաքական դասավորությունը պետք է իսկապես արտահայտի քաղաքացիների կամքը: Այստեղ մենք քննարկելու նյութ ունենք վարչապետի հետ»։

Նա անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններից հետո արտահերթ ընտրությունների անցկացման հավանականության մասին հարցին եւ նկատեց՝ ՏԻՄ եւ համապետական ընտրությունները տաբեր են: «Երեւանի ընտրությունը մի իրողություն է, բայց բնակչության մյուս կեսը մարզերում է։ Երեւանի ընտրությունները, որոնք քաղաքական ընտրություններ չեն, բնույթով քաղաքական  են, սակայն բաղադրիչները սոցիալական, տնտեսական են: Համապետական ընտրությունը քաղաքական ուժերի, զարգացումների, տեսլականների մրցակցություն է։ Այստեղ գլոբալ խնդիրները պետք է նայենք»,–եզրափակեց պատգամավորը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ