News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում, ըստ էության, պահպանվել է կառավարման հին մոդելը: Այս մասին սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Սա, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ երկրում իրական հակակշիռ չի ստեղծվել: «Իսկ եթե հակակշիռների համակարգ չկա, ապա միշտ էլ իշխանության մենաշնորհ կլինի», - դժգոհեց Ալավերդյանը` հավելելով, որ վերջնական հաղթանակը կլինի միայն այն դեպքում, երբ փոխվի կառավարման հին մոդելը:

Նախկին օմբուդսմենը համոզված է, որ Հայաստանում հասարակությունը եւ կառավարությունը պետք է շահագրգռված լինեն արդյունավետ եւ մրցունակ  ընդդիմութան ձեւավորմամբ, քանի որ այն կարող է լինել վերոհիշյալ հակակշռի տարրերից մեկը: «Ընտրություններում  բարձր տոկոսը մարդկանց ուրախացնում է, բայց բոլորովին չի վկայում տալիս ժողովրդավարության բարձր կամ բավարար մակարդակի մասին», - ասաց իրավապաշտպանը:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ իշխող թիմին շատ բան ներվում է, այդ թվում, փորձի պակասը, սակայն կառավարությունը պետք է պատրաստ լինի համապատասխան պայմաններ ստեղծել երկրում ընդդիմության զարգացման եւ ամրապնդման համար, ինչը թույլ կտա հանրապետության ղեկավարությանը իրական մրցակցության առկայության հաշվին բարձրացնել իր մակարդակը:

Սակայն, ըստ փորձագետի, կուսակցություններում, որպես կանոն, գործում է  նույն ավտորիտարիզմը, ինչպպես եւ կառավարման համակարգում: Նա համոզված է, որ կուսակցությունները պետք է հիմնվեն եւ ձեւավորվեն ոչ թե մեկ մարդու, այլ միասնական գաղափարի, հավասարության եւ իշխանության հասնելու ցանկության հիման վրա:

Միեւնույն ժամանակ, նրա կարծիքով, ներկա իրավիճակում կա հասարակության եւ հասարակական կազմակերպությունների մասնակի մեղքը բնակչության լուսավորության ուղղությամբ անբավարար աշխատանքի պատճառով:

Հայաստանում քաղաքական մշակույթը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա: «Հիմա այս հարցում մեծ պատասխանատվություն է կրում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ նա պետք է շահագրգռված լինի երկրում բարձրորակ քաղաքական մշակույթ ձեւավորելու եւ բնակչության լուսավորության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ», - եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ