News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայ–ռուսական հարաբերությունների հետհեղափոխական անցումային շրջանը կարելի է համարել ավարտված։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28–ին, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեից վերադառնալուց հետո ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեսյբուքյան ուղիղ եթերում։

«ՌԴ նախագահի հետ մենք ունենք լիարժեք փոխըմբռնում, դա չի նշանակում, որ բոլոր հարցերի շուրջ համաձայն ենք և տարաձայնություններ չկան։ Ես կարծում եմ՝ մեր հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան, կա հրաշալի աշխատանքային մթնոլորտ և մենք ցանկացած հարց կարող ենք քննարկել միմյանց ներքին գործերին չմիջամտելու և միմյանց ինքնիշխանությունը հարգելու մթնոլորտում»,– ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այն, որ ինքն ամեն անգամ ՌԴ նախագահի հետ հանդիպելիս՝ խոսում է մեր երկրի ինքնիշխանության մասին, պետք չէ դիտարկել որպես արտառոց մի բան։

«Հենց մեր առաջին հանդիպումից հետո այս հիմքի վրա են կառուցվել մեր հարաբերությունները։ Անկեղծ ասեմ՝ այդ թեման առաջինը բացել է Պուտինը։ ԵԱՏՄ գագաթնաժողովն էր, երբ հանդիպումից հետո ճաշի սեղանի շուրջ նա ասաց՝ ես գիտեմ, որ այդպիսի տեսակետ կա, որ ՌԴ ն բավարար հարգանքով չի վերաբերվում ԵԱՏՄ իր գործընկեր երկրների ինքնիշխանությանը։ Նա հավաստիացրեց, որ լիարժեք հարգանքով է վերաբերվում գործընկերների ինքնիշխանությանը, և, ընդհակառակը, ընդգծում է այդ սկզբունքի կարևորությունը։ Ասաց՝ կաշխատենք, ժամանակի ընթացքում կհամոզվեք, որ դա միայն խոսքով չէ, այլ գործնականում։ Կարող եմ ասել, որ ժամանակը ցույց է տվել այդ խոսքերի  հավաստիությունը։ Ամեն անգամ, երբ Պուտինի հետ այս թեմայով խոսում եմ, ընդգծում եմ նաև սա որպես կարևոր ձեռքբերում և հիմք մեր հարաբերությունների բնականոն զարգացման համար»,– ասել է Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ