News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում երկրաշարժերի եւ դրանց հաջորդած ցունամիի հետեւանքով զոհերի թիվը 1,2 հազարից անցել է, հայտնում է Straits Times-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր 832 զոհի մասին:

Պարբերականի տեղեկություններով մոտ 16,7 հազար մարդիկ երկրաշարժի պատճառով լքել են իրենց տները, իսկ մոտ 2,4 միլիոնը հումանիտար օգնության կարիք ունի:

Հիշեցնենք, որ ուրբաթ առավոտյան Պալու քաղաքից ոչ հեռու գտնվող Սուլավեսի կղզում տեղի էր ունեցել 6,1 մագնիտուդ հզորության երկրաշարժ: Ավելի ուշ նույն շրջանում գրանցվել էր եւս մեկ երկրաշարժ՝ 7,4 մագնիտուդով եւ հետցնցումների շարք: Այնուհետեւ լրատվամիջոցները հայտնել էին Պալու հասած մինչեւ 2 մետր բարձրությամբ ցունամիի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ