News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՊՊԾ գնդում ինձ չեն խոշտանգել, բայց  զենքի սպառնալիքով սահմանափակել են իմ ազատ տեղաշարժը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3- ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում հայտարարեց ՊՊԾ գնդում 7 օր պատանդ պահված ոստիկան, գործով տուժող Արթուր Հարությունյանը։

Նա պատմեց,  որ դեպքի օրը՝ 2016թ. հուլիսի 16–ի լույս 17-ի գիշերը հերթապահություն է իրականացրել ՊՊԾ գնդում։  Ոստիկանը նշեց, որ ԿՊՊ-ի կողմից բախման ձայն լսելով՝ վազել է այդ ուղղությամբ ու տեսել, որ «ԿռԱԶ»-ը հարվածել է դարպասներին։

«Ինձ թվաց, թե վթար է տեղի ունեցել, տղերքից մեկին ասացի՝ զանգիր շտապօգնություն, հետո տեսա, որ մեկը ինքնաձիգով պատի կողմից մտնում է ներս»,- ասաց տուժողը՝ նշելով, որ ներս մտնողը «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն էր։

Հարությունյանի խոսքով՝ խմբի անդամներից մի քանիսը ոլորել են իր ձեռքերն ու խլել իրեն ամրակցված «Մակարով»  տեսակի ատրճանակը. «Ասում էին՝ մենք ձեր դեմ ոչինչ չունենք՝ չկրակեք»,- ասաց նա։ Տուժողի խոսքով՝ խմբի անդամները զենքի սպառնալիքով ստիպել են իրեն բացել հերթապահ մասի դուռը, սակայն իմանալով, որ դուռը դրսից չի բացվում՝ կրակահերթ են արձակել հերթապահ մասի դռան ուղղությամբ։

Ոստիկանը նշեց, որ հանգստի սենյակում տեսել է ոստիկան Գագիկ Մկրտչյանին՝ վիրավոր՝ արյունաքամ վիճակում եւ խնդրել է խմբի անդամներին՝ նրա համար շտապօգնություն հրավիրել։ «Պահանջում էին բացել զինանոցի դուռը, հետո դուռը ջարդեցին՝ ներխուժեցին։ Նկատեցի, որ Մկրտչյան Գագիկը մտավ հանգստի սենյակ՝ չոքեց՝ արնահոսում էր»,- ասաց նա։

Տուժողը պատմեց, որ ինքը Վարուժան Ավետիսյանի եւ Արայիկ Խանդոյանի ուղեկցությամբ բարձրացել է երկրորդ հարկ, որտեղ խմբի անդամները զենք են որոնել։ «Ասացի՝ զենք-զինամթերք այստեղ չկա։ Էդ պահին Վարուժան Ավետիսյանը բացեց նոթբուքն ու սկսեց հրապարակումներ անել։ Հետո ինձ իջացրին ԿՊՊ-ի տարածք. այնտեղ էին նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, ներկայիս ոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ ուրիշ ոստիկաններ»,- ասաց նա՝ նշելով, որ բարձրաստիճան ոստիկանների հետ հիմնականում բանակցում էր Պավել Մանուկյանը։

Տուժողի խոսքով՝ ինքը գնդի տարածքում պահվել է  7 օր. «7 օրվա ընթացքում  իմ նկատմամբ առանձնապես խոշտանգումներ չեն եղել, իմ ազատ տեղաշարժն են սահմանափակել»,- ասաց նա։ Հարությունյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ հանգամանքներում են զոհվել ոստիկաններ Արթուր Վանոյանն ու Յուրի Տեփանոսյանը, սակայն հիշեց, որ գնդում խմբի անդամների հետ հարգել են Վանոյանի հիշատակը։

Գործով ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը՝ դիմելով տուժողին. «7 օրվա ընթացքում ո՞ւմ հացն ես կերել, եղե՞լ է, որ ես իմ հացը քո հետ կիսեմ»։ Ոստիկանը պատասխանեց, որ եղել է իրենց հետ են հաց կերել, եղել է՝ իրենք են կիսել իրենց հացը։ Տուժողը հայտարարեց, որ ամբաստանյալներից որեւէ պահանջ չունի։

Նշենք, որ ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամները Արթուր Հարությունյանին ազատ են արձակվել հուլիսի 23-ի առավոտյան։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Մյուս 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝  պատգամավորների անձնական երաշխավորությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ