News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ կտա «նայել հայելու մեջ»` նավթի գների բարձրացման  մեղավորին գտնելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Ես արդեն ասել եմ՝ մենք շատ լավ հանդիպում ունեցանք ԱՄՆ նախագահի հետ Հելսինկիում, բայց եթե մենք նրա հետ անդրադառնայինք այդ թեմային, որն այժմ քննարկում ենք, ապա ես նրան կասեի, որ «եթե դու ցանկանում ես  գների բարձրացման մեղավորին գտնել, ապա պետք է ուշադիր հայելու մեջ նայես»,- ասել է նա՝ «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովի լիագումար նիստում ելույթ ունենալով:

 «Դա ճիշտ է: Չէ որ մենք հենց նոր խոսել ենք գների բարձրացման աշխարհաքաղաքական գործոնների մասին, դրանք կան, դրանք իսկապես խաղում են շուկայում», -  շարունակել է Պուտինը՝ ընդգծելով, որ ավելի լավ է չմիջամտել այդ շուկայական գործընթացներին՝ «փորձելով քաղաքական գործիքների օգնությամբ քաղաքական մրցակցային առավելություններ ձեռք բերել»:

Նա նաեւ նշել է, որ չպետք է փորձել կարգավորել գները, ինչպես Խորհրդային միությունում: «Դա լավ բանի չի հանգեցնի»:

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանին ձեռնտու են մեկ բարելի համար 65-47 դոլարի սահմաններում նավթի գները: Նրա խոսքով, ՌԴ-ն կարող է եւս 200-300 հազարով մեծացնել նավթի օրական արդյունահանումը:

Բացի այդ, ՌԴ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, իր արտաքին քաղաքականությամբ, խաթարում է դոլարի նկատմամբ հավատը որպես ունիվերսալ գործիքի եւ միակ պահուստային արժույթի:

 «Ինձ թվում է, որ մեր ամերիկացի գործընկերները հսկայական ռազմավարական սխալ են անում, խաթարում են դոլարի նկատմամբ վստահությունը որպես համընդհանուր, ըստ էության, այսօրվա  միակ պահուստային արժույթի, խաթարում են հավատը որպես ունիվերսալ գործիքի», - ասել է  նա:

Ռուսաստանի նախագահի խոսքով, ԱՄՆ իշխանությունները «իսկապես սղոցում են այն ճյուղը, որի վրա նստում են»: Նա նման քաղաքականությունը տարօրինակ եւ զարմանալի է անվանել:

 «Բայց ինձ թվում է, որ դա ցանկացած կայսրության բնորոշ սխալն է, երբ մարդիկ մտածում են, որ ամեն ինչ այնքան հզոր է, այնքան կայուն, որ ոչ մի բացասական հետեւանք չի լինի: Բայց ոչ, նրանք վաղ թե ուշ գալիս են», - ավելացրել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ