News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը


ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց վերջինիս կերպարանափոխության մասին:

Մասնավորապես, Արմենուհի Կյուրեղյանն ասաց. «Մաթեմատիկական տրմաբանության մեջ հայտնի են խնդիրներ, պարադոքսներ, որոնց համար հնարավոր չէ ապացուցել թե լուծելիությունը, թե անլուծելիությունը: Տարածված պարադոքս խնդիրներից է ստախոսի խնդիրը, վարսավիրի խնդիրը»:

Նա ներկայացեց վարսավիրի խնդիրը. «գյուղում ապրում է մի վարսավիր, ով սափրում է այդ գյուղում ապրող այն գյուղացիներին, որոնք իրենք իրենց չեն սափրում: Հիմա հարց՝ այդ վարսավիրն ինքն իրեն սափրում է, թե ոչ: Եթե վարսավիրն ինքն իրեն սափրում է, ապա ըստ կանոնի, ինքն իրեն չպետք է սափրի: Եթե վարսավիրն ինքն իրեն չի սափրում, ապա ըստ կանոնի ինքն իրեն պետք է սափրի: Ստացվում է հակասություն:

Նման հակասության խնդիր ես ինձ համար արձանագրեցի Երեւանի ավագանու ընտրություններին, երբ Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքում ելույթ էր ունենում Նիկոլ Փաշինյանը: Եթե նա ելույթ էր ունենում որպես վարչապետ, արդյոք դա դիրքի չարաշահում չէր, իսկ եթե ելույթ էր ունենում որպես ՔՊ նախագահ, ապա ինչպես էր նա այդ հարթակից հրահանգ իջեցնում ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ «ասֆալտին պառկեցնել» օլիգարխների թիկնազորներին»,-ասաց պատգամավորը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ձեր, այս անգամ ոչ միամիտ լոռեցու հարցին պատասխանեմ միամիտ կերպով՝ ես պարզապես Նիկոլ Փաշինյանն էի»:

Արմենուհի Կյուրեղյանը նաեւ նշեց, որ հաճախ են իրենք ականատես լինում Նիկոլ Փաշինյանի կերպարանափոխությանը՝ վարչապետից հանրահավաքի ղեկավարի. «Մարդիկ ավելի շատ կուզենային ձեր մեջ տեսնել վարչապետին: Դուք ինքներդ քանի տոկոս եք ձեր մեջ տեսնում վարչապետ, քանի տոկոս՝ հանրահավաքի ղեկավար»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ավելի արագ են կերպարանափոխվում եւ ավելի մեծ ամպլիտուդներով:

«Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ ես սովորաբար իմ դիրքորոշումներում, ասելիքներում սիրում եմ լինել համարժեք: Այն, ինչ ասում եմ այստեղից, շատ աբեր կարող եմ ասել նաեւ հանրահավաքում, գուցե մի փոքր ավելի բարձր, որ վերջին շարքերին լսելի լինի, իսկ քանի որ ԱԺ շարքերը նոսր են եւ գնալով նոսրանում են, այդ հանգամանքը հնարավորություն է տալիս այսպես պատասխանել ձեր հարցին: Ինչ վերաբերում է իմ ելույթին, այնտեղ որպես ես խոսել եմ որպես վարչապետ, խոսել եմ որպես վարչապետ: Այն, ինչ խոսել եմ որպես վարչապետ, չի վերաբերվել նախընտրական քարոզչությանը»,-հայտարարեց ՀՀ վարչապետը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չի բացառվում, որ ԱՄՆ-ն Իրանի հարցով ոճնշում գործադրի Հայաստանի վրա. Ռուբեն Սաֆրաստյան
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա, նրա կարծիքով, Վաշինգթոնը հազիվ թե այդ ուղղությամբ նոր ջանքեր գործադրի...
ԱԺ պատգամավորների 1/3–ը Փաշինյանին առաջադրել է վարչապետի թեկնածու
Այսօր ժամը 18։00–ին լրանում է առաջադրումների ժամկետը...
Բարեփոխումների համար ՀՀ-ին պետք է եկամտաբեր տնտեսություն ու կայուն արտաքին քաղաքականություն. Քննարկում Վաշինգթոնում
Որպեսզի երկիրը կարողանա վճարել Փաշինյանի վարչակազմի հայտարարած արդարադատության ոլորտի բարեփոխումների, հակակոռուպցիոն քաղաքականութան եւ վստահության մեծացման համար...
Քոչարյանը՝ Փաշինյանի արտաքին քաղաքականության մասին. Առայժմ ռեալ, նյութական արդյունքներ չեմ տեսնում
Կդատենք ըստ արդյունքների, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական գործիչի պատմությունների…
Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի գործողություններն ակտիվացրեցին քաղաքականություն վերադառնալուս գործընթացը. Քոչարյան
Մեր ազգը զգացմունքային է, նրան հեշտ է ինչ-որ բանով ոգեւորել, կառավարել նրա զգացմունքները, բայց թե որքանով հեռու կգնար այս գործընթացը, հարկավոր էր հասկանալ...
Այս բեմադրությունը կխաղան եւ արտահերթ ընտրություններ կնշանակեն. Ռոբերտ Քոչարյան
Քանի որ մյուս ուժերը բավարար քաղաքական կամք չդրսեւորեցին եւ իրար հետ չհամագործակցեցին՝ դա թույլ չտալու համար…
Partner news