News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Քաղցրահամ ջրերում ապրող կարմրականջ երկգլխանի կրիան զարմացրել է Չինաստանի հարավարեւելյան հատվածի բնակիչներին: Անսովոր երկկենցաղը ընդամենը 3 ամիս առաջ է լույս աշխարհ եկել եւ ներկա պահին ապրում է Ցզյանսին նահանգի Շանժաո քաղաքում, հաղորդում է Daily Mail-ը:

Փորձագետների խոսքով կենդանուն չի կարելի վայրի բնության մեջ թողնել, քանի որ այն դժվար թե ողջ մնա եւ կարող է թերությունն այլ կրիաներին փոխանցել: Մուտացիան հավանաբար առաջացել է գենետիկ մակարդակում եւ կարող էր առաջանալ վատ շրջակա միջավայրի գործոնների պատճառով:

Այս կրիան, ամենայն հավանականությամբ, այդքան երկար չի ապրի, ինչպես  նրա «սովորական» ցեղակիցները: Տեսակի սովորական ներկայացուցիչները կարող են վայրի բնության մեջ մինչեւ 30 տարի ապրել: Այս տեսակն ապրում է ԱՄՆ-ի հարավային եւ Մեքսիկայի հյուսիսային մասում եւ սովորաբար աշխարհի տարբեր մասերում պահվում է որպես ընտանի կենդանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ