News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սիրիայում ներկայիս իրավիճակի համար մեղավոր են նրանք, ովքեր նախագահ Բաշար Ասադի տապալման մասին պատրանքներ ունեին: Այս մասին «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով, Իրանը երբեք չի մասնակցել բնակավայրերում ռազմական գործողություններին եւ երբեք չի անի այդ: «Մենք դատապարտում ենք քաղաքացիական անձանց դեմ ցանկացած հարձակում, անկախ նրանից, թե ով է դա անում:

«Ես դատապարտում եմ քիմիական զենք կիրառող ցանկացածին, եւ միեւնույն ժամանակ դատապարտում եմ այնպիսի խմբերին, որոնք քաղաքացիական անձանց օգտագործում են որպես վահան», - ասել է Զարիֆը, երբ նրան խնդրել են մեկնաբանել Սիրիայի կառավարության դեմ մեղադրանքները:

Զարիֆը նշել է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակում մեղավոր են մարդիկ, ովքեր «կանխել են քաղաքական կարգավորումը այն պատրանքի պատճառով, որ նրանք կարող են տապալել Բաշար Ասադին»:

«Իրանը քաղաքական կարգավորում էր ցանկանում: Նրանք հրաժարվեցին: Եվ այսօր մենք չգիտենք, թե ինչ պետք է անել», - ասել է Զարիֆը:

Պատասխանելով Սիրիայում Իրանի ներկայության մասին հարցին, Զարիֆն ասել է. «Սիրիայում կառավարություն կա, եւ այդ կառավարությունը տեղ ունի ՄԱԿ-ում: Նրանք, ովքեր փորձում են ԻՊ-ի միջոցով տապալել այդ կառավարությունը, մեղավոր են այս անկարգություններում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ