News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի աջակցությամբ Հայաստանի 6 տուրօպերատորներ սեպտեմբերի 25-28-ին Փարիզում Հայաստանը ներկայացրել են Եվրոպայի խոշորագույն՝ «Top Resa 2018» զբոսաշրջային ցուցահանդեսին։

Ասոցիացիայի անդամ 2 եւ մեր շուկայում գործող 4 այլ տուրօպերատորներ Հայաստանը Փարիզի միջազգային ցուցահանդեսում ներկայացրել են միասնական տաղավարով։

Հայաստանյան տուրօպերատորները «Top Resa 2018»-ից վերադարձել են միջազգային գործընկերների շրջանում մեր երկրի նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն ապահոված ու նոր գործնական պայմանավորվածություններով։

«Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախաշեմին, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը բեւեռված է Հայաստանի վրա, անհրաժեշտ էր մեր երկիրն ու զբոսաշրջային հմայքը ներկայացնել ոլորտի կարեւորագույն միջազգային միջոցառումներից մեկում՝ «Top Resa 2018»-ում։ Այս էքսպոն դեպի Հայաստան նոր զբոսաշրջային հոսք ապահովելու շահավետ հարթակ է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Երեւանի ու Փարիզի միջեւ ուղիղ ավիաչվերթ է գործում»,- նշել է «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը։

Որպես Հայաստանի գրավչություններ, ներկայացված են եղել գինու, արկածային, գյուղական, էկո զբոսաշրջության հնարավորություններն ու պատմամշակութային ժառանգությունը։ Օրինակ, «Ոսկեվազ» գինու գործարանը ներկայացրել է գինու տուրիզմը՝ հետաքրքիր էկոհամակարգով, Հայկական գորգի ազգային կենտրոնը շեշտադրել է Հայաստանի գորգագործության անկրկնելի ավանդույթները, «Ջրաղացի մոտ» հյուրատունը՝ գյուղական տուրիզմի գրավչությունները եւ այլն։

«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան հիմնադրել են Հայաստանի ներգնա զբոսաշրջային ուղեւորահոսք ապահովող 13 տուրօպերատորներ՝ պետություն-մասնավոր համագործակցությունը եւ դեպի Հայաստան կազմակերպված զբոսաշրջային հոսքերը խթանելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ