News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Այսօրվա կոչի իմաստն է 18-20 տարեկան հայ եւ ադրբեջանցի պատանիների կյանքի պաշտպանությունը: Այս մասին հոկտեմբերի 7-ին «Կանայք հանուն խաղաղության» ակցիայի մասնակիցների հետ Ղարաբաղ ուղեւորության շրջանակում, առաջնագծի մարտական դիրքերից մեկն այցելելով, ասել է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը:

Հիշեցնենք, որ նախաձեռնության շրջանակում վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, Ռուսաստանի հասարակական, քաղաքական, գրական եւ մեդիա շրջանակների գերծիչների հետ եղել էր Լեռնային Ղարաբաղում:

Վարչապետի կինն իր ելույթը սկսել է շնորհակալության խոսքով: «Ըստ տրամաբանության՝ ես, իհարկե, պետք է սկսեմ շնորհակալությամբ, պետք է ձեզ շնորհակալություն հայտնեմ այն բանի համար, որ մենք հիմա գտնվում ենք այստեղ՝ Լեռնային Ղարաբաղում, ըստ էության՝ պատերազմի գոտում, ավելին՝ առաջնագծում։

Բայց ես չեմ կարող ինձ թույլ տալ ձեզ շնորհակալություն ասել, որովհետեւ այն, ինչ դուք արեցիք, վեր էր ամեն տեսակի շնորհակալություններից։ Դուք Ռուսաստանի Դաշնությունից եկել հասել եք ղարաբաղյան առաջնագիծ՝ «ոչ» ասելու պատերազմին, եւ բացի այդ, ձեզանից յուրաքանչյուրն այնպիսի կենսագրության տեր է, որ ես ինձ շատ փոքր եմ համարում ձեզ նույնիսկ շնորհակալություն հայտնելու համար»,- ասաց Հակոբյանը։

Դրանից զատ, նա նաեւ ադրբեջանցի մայրերին կոչ է արել իրենց միանալ, դիմել նրանց, ովքեր քաղաքական որոշումներ են ընդունում: Աննա Հակոբյանի կարծիքով՝ մյուս կողմի անվստահությունն արդարացված չէ, քանի որ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը քաղաքական ոչ մի ենթատեքստ չունի: «Մենք հակամարտության լուծման տարբերակների որոնման պարտավորությունը զիջում ենք տղամարդկանց, բայց մենք վստահաբար հորդորում ենք նրանց՝ այդ ընթացքում խնայել հայաստանցի եւ ադրբեջանցի երիտասարդների կյանքերը, չմեծացնել սեւազգեստ մայրերի բանակները երկու կողմից էլ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանի կինը:

Նա նաեւ խնդրել է Ռուսաստանի գործիչների պատվիրակությանը առաջնագիծ այցելել նաեւ ադրբեջանական կողմից, որ այնտեղ կասկացներ չմնան «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության կողմնակալության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ