News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի ստեղծման գործընթացը կարող է արագացվել եւ լիարժեք աշխատել արդեն 2023 թվականին, այլ ոչ 2025-ին, ինչպես նախատեսված է պայմանավորվածություններով: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի դեպարտամենտի տնօրեն Լեոնիդ Շենեցը՝ ելույթ ունենալով Բելառուսական էներգետիկ եւ բնապահպանական համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անդամ երկրների կողմից բարի կամք դրսեւորելու դեպքում գազի շուկան կարող է գործել ոչ 2025 թվականի հունվարի 1-ից: Այն կարելի է կրճատել նվազագույնը մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը: Սակայն դրա համար անհրաժեշտ է պայմանագիրն ընդունել, ակտեր մշակել եւ բոլոր պայմանները ստեղծել, որպեսզի շուկան աշխատի»,- ասել է ԵՏՀ դեպարտամենտի ղեկավարը:

Շենեցը հստակեցրել է, որ գազի ընդհանուր շուկայի ստեղծում նախատեսող պայմանագրի նախագիծը պետք է պատրաստ լինի 2021 թվականին, որի ստորագրումը նախատեսված է 2022 թվականին: ԵՏՀ դեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ ապագայում «գազի արժեքի ձեւավորման ինդիկատոր պետք է դառնա բորսային առեւտուրը»:

«Կարծում եմ, որ եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա 2019-ի հուլիսի 1-ին ընդհանուր շուկայի ստեղծման մասին միջազգային պայմանագիրը կընդունվի»,- նշել է Շենեցը:

Նա տեղեկացրել է, որ այս պայմանագրի նախագիծը մշակվել է ու ուղարկվել ԵՏՄ երկրներին ներպետական ընթացակարգերն անցնելու համար:

Դեպարտամենտի ղեկավարը հայտնել է, որ ներկայումս ԵՏՄ շրջանակում ընդունվել է նաեւ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձեւավորման հայեցակարգ եւ ծրագիր, սակայն անհրաժեշտ է եւս մի շարք նորմատիվ ակտերի մշակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ