News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ավտրալացի փրկարարները կետի ձագի փրկության յուրահատուկ գործողություն են իրականացրել, որը խճճվել էր շնաձկներից պաշտպանվելու ցանցերում: Սուզորդների աշխատանքներին հետեւել է  ձագի մայրը, հաղորդում է ՌԳ-ն:

АВС-NEWS-ը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Քվինսլենդի ոսկե ափին: Տեղացի բնակիչներից մեկը, զբոսնելով Գրինմաունթ լողափի երկայնքով, ափից մոտավորապես 50 մետր հեռավորության վրա նկատել է կետի անսովոր պահվածքը:

Տղամարդը միանգամից փրկարարական մոտորանավակ է կանչել, որի թիմը պարզել է. կետի ձագն ընկել է ցանցի մեջ եւ չի կարողանում ինքնուրույն դուրս գալ:

 «Դա շատ երիտասարդ կետի ձագ էր: Նա գրեթե ամբողջությամբ ծածկված էր ցանցով: Մայրը մոտ էր նրան եւ մեզ: Ես անկեղծորեն հավատում եմ, որ մայրը հասկանում էր, որ մենք օգնում ենք նրան եւ չենք վնասում, դրա համար հանգիստ էր», - ասել է փրկարարական գործողության ղեկավարը:

Ըստ ականատեսների կետին ազատելուց հետո, կետերը համարյա միաժամանակ դուրս են եկել ջրից եւ թաքնվել օվկիանոսի ջրերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ