News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակիչ Շահեն Հայրապետյանը Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն` Արտակ Ալեքսանյանին մեղադրել է իրեն դաժան ծեծի եւ բռնությունների ենթարկելու մեջ: 

Շահեն Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն` ակնկալելով, որ Դատախազությունը քրեական գործ կհարուցի իր պնդմամբ, իրեն ծեծի ու բռնությունների ենթարկած անձանց նկատմամբ եւ կապահովվի իր ու իր ընտանիքի անվտանգությունը: Հաղորդումը վերաբերում է ոչ միայն Արտակ Ալեքսանյանին, այլ նաեւ նրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձանց: 

Քաղցրավենիք ներկրող «Սուարեն» ֆիրամայում առաքիչ աշխատած Հայրապետյանը պնդում է, որ իրեն սպառնացել են, որ եթե մինչեւ չվերադարձնի գործընկեր մի քանի խանութների փակվելու պատճառով ֆիրմային պարտք մնացած 1.5 միլիոն դրամը, ապա կպայթեցնեն Հրազդանի իրենց տունը եւ դաժան հաշվեհարդար կտեսնեն իր ու իր ընտանիքի հետ: Այս պահին Շահենն ու ընտանիքը լքել են տունը: 

Հայրապետյանը պատմել է, որ առաքիչ աշխատելու ընթացքում «Սուարեն» ֆիրմայի ապրանքները բաժանել է Հայաստանի մարզերի խանութներին, որոշ դեպքերում վաճառելուց հետո գումարը վերցնելու պայմանով: Բայց որոշ խանութներում ապրանքը չի վաճառվել, մի քանիսն էլ փակվել են` իրեն պարտք մնալով 3 միլիոն դրամ:

Հայրապետյանի պնդմամբ` այդ գումարից 1,5 միլիոնը վերադարձրել է գործատուին, իսկ մնացած 1,5 միլիոն դրամը մարելու համար ինքը առաջարկել է անվճար աշխատել: Նրա խոսքով` փետրվարի 3-ին Արտակ Ալեքսանյանի ընկերը զանգահարել է իրեն` առաջարկել գալ Կոմիտաս փողոցում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկեթ` պայմանավորվածություն ձեռք բերելու: Բայց քաղաքացու պնդմամբ, խանութի նկուղում իրեն դաժան ծեծի են ենթարկել: 
«Անվայել բառեր էին ասում, պադվալ էին իջեցրել ու խփում էին, 5-6 հոգով էին, հետո մի էդքան էլ ավելացան:

Ալեքսանյան Արտակի կարգադրությամբ էր էդ ամենը արվում, ինքն էլ էր ինձ խփում փայտով»,- պատմում է Շահեն Հայրապետյանը` ցույց տալով մարմնի վրա գոյացած կապտուկները:

Կոմիտասի «Երեւան սիթի» սուպերմարկեթից հերքել են, թե նման միջադեպ խանութի նկուղում եղել է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ