News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կուզեի դուք ինքներդ էլ մասնակցեիք Արայիկ Խանդոյանի հոգեհանգստին,  որպես խղճի դատավոր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10- ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը՝ դիմելով ՊՊԾ  գնդի գրավման գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանին։ 

ՊՊԾ գնդի գրավման գործով պաշտպաններ Մուշեղ Շուշանյանը եւ Ինեսա Պետրոսյանը դատարանին միջնորդեցին՝ կալանքի տակ գտնվող ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանին եւ Արմեն Բիլյանին կարճատեւ մեկնում տրամադրել՝ Արայիկ Խանդոյանի հոգեհանգստին մասնակցելու համար։

Ըստ պաշտպանների՝ սա բացառիկ դեպք է եւ դատարանը պետք է թույլատրի ամբաստանյալներին՝ մասնակցելու իրենց ընկերոջ հոգեհանգստի արարողությանը։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, սակայն առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ կարճաժամկետ մենում տրամադրելու իրավական հիմքերը բացակայում են։

Դատախազը նշեց, որ գործով ամբաստանյալները մեղադրվում են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, բացի այդ նրանք չեն հանդիսանում Խանդոյանի մերձավոր ազգականը։ Հենց այս հիմքով էլ դատարանը մերժեց միջնորդությունը։

«Ոչ ոք չի վիճարկում Արայիկ Խանդոյանի կատարած դերը ՀՀ սահմանների պաշտպանության եւ պետականության մեջ, սակայն այդ հանգամանքն առնչություն չունի իրավունքի եւ օրենքի կիրառման հետ» ,- նկատեց դատավորը։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց կալանքի տակ գտնվող սմբաստամյալ Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի միջնորդությունն ու մեկ մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Մանուկյանին։ 

Նշենք, որ հոկտեմբեր 9–ի լույս 10–ի գիշերը Գյումրիում մահացել է այս գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի էր Միայնակ Գայլ անունով։ Նախնական վարկածով՝ Խանդոյանը մահացել է կաթվածից։ Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 13- ին։

Հիշեցնենք, որ ներկայումս «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով կալանքի տակ են միայն Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Մյուս ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ