News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Շառլ Ազնավուրը խորհրդանշում է այն, ինչ միավորում է մեզ ֆրանկոֆոնիայի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Երեւանում ընթացող ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովում։

«15 օր առաջ ես հանդիպեցի Շառլի հետ։ Նա պատրաստվում էր Տոկիո ուղեւորությանը եւ նշեց, որ անհամբեր սպասում է առաջիկայում Հայաստան մեկնելուն։ Այն եւս մեկ հանդիպում կլիներ իր սիրելի Հայաստանի հետ»,–պատմել է Էմանուել Մակրոնը։

«Ազնավուրը խորհրդանշում է այն, ինչ մեզ միավորում է։ Գաղթականի որդին, որը ոչինչ չուներ՝ ո՛չ կապեր, ո՛չ հովանավոր։ Հայերենը նրա մայրենի լեզուն էր, երկրորդ լեզուն վրացերեն էր։ Իսկ այսօր ոչ մի ֆրանսիացի չկա, որը չի հիշատակում Ազնավուրին խոշորագույն ֆրանսիացի պոետների թվում»,–եզրափակել է Մակրոնը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել