News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգներն օգտագործում է սպառազինության միայն այն տեսակները, որոնց կիրառումը չի հակասում միջազգային իրավունքին։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Ռոբերթսոնը՝ մեկնաբանելով Սիրիայում ԱՄՆ-ի հովանու ներքո միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածի ժամանակ սպիտակ ֆոսֆորով ռազմամթերք կիրառելու մասին հաղորդագրությունը։  

Նրա խոսքով՝ կոալիցիոն ուժերը ռազմական թիրախների ուղղությամբ իրականացնում են միայն հիմնավոր հարվածներ՝ ռազմական անհրաժեշտության, մարդկայնության, համաչափության եւ ընտրողականության տեսանկյունից գնահատումից հետո, ինչպես պահանջում է միջազգային հումանիտար իրավունքը։

Ավելի վաղ քրդական Firat գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ հովանու ներքո միջազգային կոալիցիան շաբաթ օրը Եփրատի արեւելյան ափին՝ Հաջինում, 14 հարված է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման առաջապահ դիրքերին։

SANA գործակալությունը, վկայակոչելով տեղի բնակիչներին, նշում է, որ կոալիցիայի ՌՕՈՒ-ն  կիրառել է սպիտակ ֆոսֆորով ռազմամթերք։

Նշենք, որ համաձայն 1980 թվականին ընդունված ՄԱԿ-ի՝ զենքերի կոնկրետ տեսակների մասին երրորդ արձանագրության՝ հրկիզող զենքեր չպետք է կիրառվեն քաղաքացիական անձանց, ինչպես նաեւ ռազմական այն օբյեկտների դեմ, որոնք գտնվում են խիտ քաղաքացիական բնակչությամբ տարածքներում։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ