News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով սպանություններին եւ թունավորումներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր առնչության մասին, ուղիղ մեղադրանքներ չի հնչեցրել իր ռուս գործընկերոջ հասցեին։ Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանի նախագահի դեմ չի կարող լինել ապացույցներով ամրապնդված մեղադրանք։

«Ես չէի ցանկանա գնահատական տալ «Թրամփը հնարավոր է համարել» եւ այլ արտահայտություններին, ինչպես կարդում ենք շատ ԶԼՄ-ներում։ Այստեղ, հավանաբար, լեզվաբանական առանձնահատկություններին ճկունությամբ է պետք վերաբերվել»,- «Կոմերսանտ FM»-ին պատասխանել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանը «այդ մեղադրանքների հետ չի ունեցել, չունի եւ չի կարող որեւէ ընդհանուր բան ունենալ»։

Հիշեցնենք, որ այն հարցին, թե համարում է արդյոք ինքը, որ Պուտինը մասնակից է սպանություններին, թունավորումներին, Թրամփը պատասխանել էր՝ հավանաբար այո։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ